Լրահոս
Օրվա լրահոսը

Մի «հանգուցյալ ընտրողի» էլ ես հայտնաբերեցի

Ապրիլ 06,2012 18:05

Ընդամենը վերջերս Aravot.am-ի իմ բլոգում(https://www.aravot.am/2012/04/04/55631/) գրել էի, թե այն շենքում, որտեղ  ես եմ ապրում՝ Գուսան Շերամի 51, Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 7/20 ընտրատարածք, ընտրողների ռեգիստրը փորփրելիս, բարեբախտաբար, «մեռած հոգիներ» չեմ գտել: Ուրախությունս կարճ տեւեց. պարզվեց՝ ընտրացուցակը շատ լավ չէի ուսումնասիրել: Այսօր էլի մի անգամ ընտրացուցակն աչքի անցկացնելիս հայտնաբերեցի, որ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակված ընտրողների ցուցակում մեր շենքի՝ Գուսան Շերամի 51, բն 9 հասցեում հաշվառված ու ընտրողների ռեգիստրում մատնանշված է Ավանեսյան Վասիլ Թովմասին՝ ծն. 12.01.1930թ., որը  մոտ 3 տարի առաջ մահացել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30