Ընդամենը վերջերս Aravot.am-ի իմ բլոգում գրել էի, թե այն շենքում, որտեղ ես եմ ապրում՝ Գուսան Շերամի 51, Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 7/20 ընտրատարածք, ընտրողների ռեգիստրը փորփրելիս, բարեբախտաբար, չեմ գտել «մեռած հոգիներ»:
Ուրախությունս կարճ տեւեց. պարզվեց շատ լավ չէի ուսումնասիրել: Այսօր հայտնաբերեցի, որ այդ ընտրատարածքում, ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակված ընտրողների ցուցակի, Գուսան Շերամի 51, բն 9 հասցեում ընտրողների ռեգիստրում մատնանշված Ավանեսյան Վասիլ Թովմասին՝ ծն. 12.01.1930թ., մոտ 3 տարի առաջ մահացել է:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: