Լրահոս
Օրվա լրահոսը

Շահինյանն ու մի քանի ՀՀԿ-ականներ դիմում են գրել կուսակցությունից դուրս գալու

Ապրիլ 16,2012 18:27

Հովհաննես Շահինյան

Aravot.am-ի տեղեկություններով, այսօր Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը եւ մի քանի այլ ՀՀԿ-ականներ, ՀՀ նախագահի անունով կուսակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել: Մեր այս լուրը հաստատեց պարոն Շահինյանը, ասելով, որ այդ մասին կխոսի ընտրություններից հետո: Փոխարենն այդ փաստը «պարտակեց» Արաբկիրի տարածքային գրասենյակի ղեկավար Արմեն Մարտոյանը: Կա՞ն արդյոք նման դիմումներ եւ ինչո՞ւ են այդ մարդիկ որոշել հեռանալ ՀՀԿ-ի շարքերից՝ մեր հարցին ի պատասխան, Արաբկիրի տարածքային գրասենյակի ղեկավար Արմեն Մարտոյանն ասաց, որը ինքը «առավոտվա ժամը 10-ից աշխատում» է եւ ոչ մի դիմում չի ստացել. «Նման բան դեռ այս րոպեին ինձ մոտ չի գրանցվել: Ես չգիտեմ դուք այդ տեղեկատվությունը որտեղի՞ց ունեք: Ես ձեր հարցին չեմ կարող պատասխանել»:

Հետաքրքրվեցինք, թե գուցե առայժմ այդ մարդկանց հեռանալու ցանկությունը բանավո՞ր է: Պարոն Մարտոյանն ասաց. «Մեր կուսակցությունն այն կուսակցությունն է, որ գաղափարի շուրջ ենք հավաքվում, իսկ մեզ մոտ եթե նման մարդիկ կան, որոնք ուզում են դուրս գան, որեւէ մեկին չենք բռնում, դա իրենց իրավունքն է, ցանկություն հայտնող չի եղել  ընդհակառակը ցանկություն են հայտնել անդամակցելու»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30