Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Նախագահն անմիջապես պիտի զանգեր ասեր`ձեռ ես առնո՞ւմ քեզ ու ականջները քաշեր»

Ապրիլ 17,2012 14:24

Խորհրդարան անցնելու պարագայում, ամեն տեսակ համագործակցություն հնարավոր է, ամբողջը կախված է ուժերի հարաբերակցությունից: Այսօր «Հայելի» ակումբում ասաց ՀԱԿ անդամ, նախկին ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով նախօրեին տարածված այն կարծիքին, որ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի, եւ ՀՅԴ-ի միջեւ պայմանավորվածություն կա ԱԺ անցնելու դեպքում դաշինք ստեղծել: Այսինքն` հնարավո՞ր է նաեւ Հանրապետական կուսակցության հետ համագործակցել հարցին, պարոն Բագրատյանն ասաց. «Չէ, չէ, խորհրդարան անցնելուց հետո, ուժերի դասավորությունից հազար ու մի բան կարող է լինել: Օրինակ, եթե մեր սկզբունքներն ընդունում են, տարանջատում են պետությունը, մեր տնտեսական քաղաքականությունը ընդունում են, եւ մենք ենք ղեկավարելու գործադիր իշխանությունը, մենք պատրաստ ենք: Ընդհանրապես, չեմ բացառում դաշինքները, կմտնենք խորհրդարան`կտեսնենք, ո՞նց կարող եմ բացառել: Եթե մենք կարողանում ենք մտնել կառավարություն, մեր ծրագրերն իրականացնել, ասենք, ինչ-որ մեկին պարտավոր ենք փոքրիկ զիջումներ կատարել:

Ռուբեն Հայրապետյանի` ՀԱԿ-ի ցուցակում ընդգրկված 1-10 համարներում գտնվողների հետ բանավիճելու պատրաստակամության մասին Հրանտ Բագրատյանն ասաց. «Ես ասելիք չունեմ, նա ոչինչ չգիտի տնտեսությունից: Այդ հարցերից չի հասկանում: Հայրապետյանին դեբատի հրավիրեք մեծամասնականով: Երեկ հայտարարում է, որ իր կալիբրի չեն, ի՞նչ նկատի ունի, ուղեղի՞ ծավալը, թե՞ իր չափսերը: Պիտի հասկանա, որ ինքը մեծամասնականով է առաջադրվել, պետք է հարգի այդ մարդկանց ու գնա դեբատների: Եթե Հանրապետականը կորոշի, որ տնտեսական հարցերով դեբատն անում է Ռուբեն Հայրապետյանը, ես պատրաստ եմ»:

Ռուբեն Հայրապետյանի եւ Նիկոլ Փաշինյանի չկայացած բանավեճօ մասին էլ պարոն Բագրատյանն ասաց. «Կալիբրից է խոսում, կուլտուրա ունեցեք` խոսեք, մանավանդ Նիկոլի պարագայում ինքն է հրավիրել, հետո խոսքը փոխեց: Դա  արդեն լկտիություն է: Նրան նախագահն անմիջապես պիտի զանգեր ասեր`ձեռ ես առնո՞ւմ քեզ ու ականջները քաշեր»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30