Լրահոս
Օրվա լրահոսը

Գովազդը կարող է վտանգավոր լինել երեխաների համար

Ապրիլ 22,2012 14:25


«Անդրեյը խենթանում է գովազների համար: Նա, ի տարբերություն մուլտֆիլմերի, օրվա մեծ մասն անցկացնում է գովազդներ դիտելով, որի ժամանակ հեռուստացույցի առջև կանգնում է անշարժ` երբեմն էլ  բերանը բաց, և այդ պահին նրա ուշադրուդրությունը ոչնչով հնարավոր չէ շեղել», – ասում է երկու տարեկան տղայի մայր` Էուջենիան:

Գովազդները և տարրաբնույթ ֆիլմերն իրենց ձայներով, աղմուկներով և տեսաշարով ազդում են ինչպես հասուն մարդու, այնպես էլ երեխաների վրա: Սակայն երեխաների դեպքում խնդիրը մի փոքր այլ է: Եթե մեծահասակները կարողանում են ինքնապաշտպանվել եթերային «ռմբակոծությունից», երեխաները, լինելով ավելի տպավորվող և անհատապես ամբողջովին չձևավորված, ընկնում են առևտրային նպատակով ստեղծված գովազդային հոլովակների ուղիղ ազդեցության տակ: Ծնողների կարծիքով, այսօր երեխաները հեռուստացույց են դիտում ավելի վաղ հասակից և ավելի հաճախ, քան առաջ:

«Տեխնիկայի առաջընթացը բերեց աշխատանքի արագացմանն ու արդյունավետությանը, սակայն դրա հետ մեկտեղ ի հայտ եկան տարբեր բացասական երևույթներ, դրանցից էլ գովազդի ազդեցությունը և  ոչ ցանկալի հետևանքները: Իսկ այդ երևույթը զգացվում է աշխարհի բոլոր երկրներում», – մեզ հետ զրույցում բացատրում է ռումինացի սոցիոլոգ Լաուռենցիու Մոկանուն:

Մասնագետները մի կողմից այն պատճառաբանում են տեխնիկայի բուռն զարգացմամբ և բացախոսության անկառավարելի տարածմամբ, մյուս կողմից գովազդային հոլովակների անխնա տարածման և դրանք դիտելու խրախուսման փաստով: Գովազդատուները շահույթ ստանալու նպատակով ծախսում են տարեկան ավելի քան 12 միլիոն դոլար` առանց գիտակցելու կամ հաշվի առնելու, թե ինչ հետևանքներ կարող են դրանք ունենալ (գովազդի օրենքը խախտելու դեպքում) հատկապես երեխաների մոտ: «Ամբողջ աշխարհում գովազդ դիտում է 5 տարեկան երեխաների 20 տոկոսը,  3-4 տարեկանների  60 տոկոսը, իսկ  6 տարեկան երեխաների` 75 տոկոսը: Սեռային առումով այդ տոկոսն աղջիկ երեխաների մոտ ավելի բարձր է, քան տղաների», – հայտնում են Ամերիկյան Քայզր Ընտանեկան Հիմնադրամի հետազոտողները: Վերջինների հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Ամերիկայում երեխաները տարեկան դիտում են 40.000-ից ավելի գովազդային հոլովակ, իսկ ամերիկյան Մանկաբուժության Ակադեմիայի մասնագետները խորհուրդ են տալիս ծնողներին իրենց երեխաներին թույլ  չտալ օրական 2 ժամից ավելի հեռուստացույց դիտել, քանի որ կյանքի առաջին երկու տարին համարվում է ուղեղի զարգացման ամենաբարդ ժամանակահատվածը: Փոխարենը կարելի է երեխաներին զբաղեցնել այլ գործունեությամբ, օրինակ` կարդալ, ինտելեկտուալ խաղեր խաղալ և այլն` երեխայի անհատականության զարգացումը ճիշտ հունով տանելու համար:

«Այսօրվա  գովազդները լի են գունագեղ ու շարժողական օբյեկտներով և հերոսներով, սակայն ծնողները չեն հասկանում, որ շատ հեռուստացույց դիտելը երեխաների մոտ կարող է բերել գիրության, իսկ բռնության տարրերով տեսաշարերը` ագրեսիվ վարքագծի զարգացման, կարծրատիպերի առաջացման, անձի ինքնագնահատականի խաթարման և հոգեբանական այլ լուրջ փոփոխությունների: Այս հարցում մայրերը ևս պետք է ղեկը վերցնեն իրենց ձեռքը` ուղղորդելով իրենց երեխաների բնականոն աճը», – բացատրում է ռումինացի բժիշկ թերապևտ Անկա Ստանչուն: Ռումինիայի ԶԼՄ Հետազոտության Կենտրոնի համակարգող դոկտոր-պրոֆեսոր Իոան Դրըգանի հայտարարությամբ էլ (www.t-a-t-a.ro) Կենտրոնի գիտնականները փորձել են հասկանալ` որքանո՞վ է հեռուստատեսությունը, ավելի կոնկրետ` գովազդն ազդում երեխաների առողջության վրա: «Գովազդի ազդեցության, երեխաների ուշադրությունը կլանող ուժի և դրա հետևանքների հիմնախնդիրն ամբողջովին չենք լուծել: Այդ իսկ պատճառով հետազոտությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև այդ հարցի բոլոր պատասխանները գտնվեն», – հավելում է մասնագետը:

 

Ելենա Չոբանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30