Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ընդունել է Յուրի Չայկային

Ապրիլ 25,2012 13:46 Share

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային:

Նախագահը նշել է, որ հայ-ռուսական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ակտիվ տնտեսական համագործակցությունն ամրապնդում են նաև իրավապաշտպանության ոլորտում երկու երկրների դաշնակցային հարաբերությունները:

Հանրապետության ղեկավարն այդ արդյունավետ համագործակցության գնահատականն է համարել ՌԴ ղեկավարության կողմից ՀՀ գլխավոր դատախազին շնորհված պետական պարգևը՝ Պատվո շքանշանը:

ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան երկկողմ հարաբերությունների և մասնագիտական ոլորտում սերտ փոխգործակցության ևս մեկ հավաստում է համարել իր այցի շրջանակներում այսօր ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև ստորագրվելիք համագործակցության ծրագիրը՝ նախատեսված 2012-2013թթ. համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել