Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի փոխոստիկանապետին հրամայված է հպարտանալ

Մայիս 02,2012 11:41

Անդրադառնալով Մաշտոցի պուրակի բնապահպան-ակտիվիստներին՝ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը (Բազազ) հայտարարել է, թե հպարտանում է այդ երիտասարդներով, ովքեր կարողանում են իրենց իրավունքների համար պայքարել մինչեւ վերջ»:

«ՉԻ»- հետաքրքիր է, որ բառացիորեն երկու օր առաջ ոստիկանները հարձակվել են այդ նույն բնապահպան-ակտիվիստների վրա ու յոթ հոգու տարել ոստիկանական բաժանմունք: Փաստորեն՝ Ռոբերտ Մելքոնյանն այդ քայլին դիմել է, ոպեսզի մոտիկից հպարտանա այդ երիտասարդներով: Մի քանի ժամ հպարտացել է ու ազատ արձակել: Ուշագրավ է նաեւ, որ Ռոբերտ Մելքոնյանը սկսել է բնապահպաններով հպարտանալ անմիջապես  այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանին հանձնարարել է ձեւը գտնել  ու Մաշտոցի պուրակի կրպակներն ապամոնտաժել: Ստացվում է, որ Ռոբերտ Մելքոնյանի հպարտությունը «գնացովի-եկովի» է եւ կախված է Սերժ Սարգսյանի կամքից: Սա, համաձայնվեք, հպատակության միանգամայն նոր մակարդակ է. փաստորեն՝ մինչեւ հիմա Սերժ Սարգսյանը միայն ոստիկանների գործողություններն էր համակարգում, իսկ հիմա նաեւ զգացմունքներն է վերահսկում եւ ուղղորդում:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031