Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյան.«Ես պարտավոր եմ ասել»

Մայիս 05,2012 16:11 Share

«Սահմանադրական դատարանը ոչ աշխատանքային օրերին աշխատել է: Ամեն ինչ արել է, որպեսզի ոչ թե ձեւականություններով եւ օրենքի տառին հետեւելով գործը քննության չընդունի, այլ՝ գործը քննվի: Ես պարտավոր եմ տեղեկացնել մի փաստի մասին: Այդպես էլ մինչեւ վերջ չհասկացանք, թե ՍԴ քանի պատգամավոր է դիմել: Որովհետեւ այս փաստաթղթում՝ ձեւաթղթում ներկայացված է 29 պատգամավոր, ստորագրությունների տակ՝ 31 պատգամավոր, լիազորություններ ներկայացրել են 30 պատգամավոր: Մենք հիմք ընդունեցինք այն հանգամանքը, որ ձեւաթուղթը պետք է լինի այն փաստաթուղթը, որով դիմել են պատգամավորները: Մենք արձանագրում ենք, որ 1/5-րդը ապահովված է եւ դիմել է 29 պատգամավոր:

Կա նաեւ 2-րդ հանգամանքը, որը խնդիրներ է հարուցում եւ Սահմանադրական դատարանը նույնպես փորձեց սրան անդրադառնալ գործը քննության ընդունելու հարցը լուծելու առնչությամբ: ՀՀ ՍԴ օրենքի 46 հոդվածը նախատեսում է դիմումը ՍԴ ներկայացնելու եւ ներկայացացուցիչների որոշակի ընթացակարգ: Օրենքն ասում է, որ եթե Ազգային ժողովի պատգամավորներն են դիմում Սահմանադրակaն դատարան, ապա պատգամավորների 1/5-րդը ներկայացնող պատգամավորը պիտի լինի նրանց ներկայացուցիչը: Այսինքն, որոշումը կայացնելուց եւ ձեւաթուղթը լրացնելուց առաջ, պատգամավորները պետք է որոշեին, թե ով էր այն պատգամավորը, որը ներկայացնելու էր գործը: Մենք արհեստականորեն եւ պարտադիր չհամարեցինք ծանրաբեռնել գործը 30 էջով առանձին լիազորագրերով, առանձին-առանձին տրված, այլ պարզապես, ընդգրկեցինք, ներկայացուցչին: Մամուլում տարբեր քաղաքական շահարկումներ էլ չէին լինի, թե մենք դիմել ենք Սահմանադրական դատարան: Դիմումն ուսումնասիրելու փուլում ՍԴ-ն որոշել է, որ գործը ընդունվի քննության, նկատի ունենալով բացառիկ կարեւոր հանգամանք: Վերջին հաշվով սահմանադրական դատարան են դիմել երկու խմբակցություն եւ նրանք ներկայացնում են իրենց իսկ կողմից ընդունված օրենքի տարբեր մեկնաբանություններ»,- այսօր քննության առնելով «Ընտրական օրենսգրքի» մի քանի հոդվածների սահմանադրությանը համապատասխանելու հարցն ասաց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

Ռ.Մ.

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031