Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Գրիգորյան.«Ազատության պահանջն է՝ գաղտնի չլինելը»

Մայիս 05,2012 16:51 Share

ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկելով գործող ընտրական օրենսգրքի մի քանի հոդվածների՝11 հոդվածի 1-ին մասի, 31 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի եւ 33 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի  սահմանադրությանը համապատասխանելու հարցը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ՀՅԴ եւ ԲՀԿ ԱԺ պատգամավորների լիազոր-ներկայացուցիչ Վահե Գրիգորյանն ասաց.«Ընտրությունների ամբողջ գործընթացը ժողովրդի համար պետք է լինի հրապարակային, թափանցիկ եւ վերահսկելի: Այս պայմանն անհրաժեշտ է նաեւ, որպեսզի հնարավոր լինի ապահովել ընտրողների քաղաքական կամքի ազատ արտահայտումը: Պետությունը պարտավոր է ապահովել դրանց ազատ լինելը: Պետությունը պարտավոր է ապահովել այդ վերահսկողության լիարժեք իրականացումը»:

Վ.Գրիգորյանը նաեւ անդրադարձավ ընտրություններին չմասնակցած անձանց չմասնակցությանը, որպես քաղաքական կամքի արտահայտտությանը, որպես քվեարկություն դիտելուն եւ գաղտնի չհամարելուն:

Ըստ Վ.Գրիգորյանի , քվեաթերթիկ ստանալը եւ քվեախցիկ մտնելը վերահսկելի է. «Գաղտնի քվեարկությունն առանձին գործողություն է, որը սկսվում է քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու, քվեախուց մտնելու պահից»:

Սակայն, ըստ նրա, քվեախցիկից դուրս գալը կատարավում է բաց եւ հրապարակային. «Տեսանելի է անվերահսկելի  թվով անձանց համար, ուստի այն չի կարող համարվել գաղտնի քվեարկության բաղադրիչ»:

Ռ.Մ.

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031