
ԱԺ ներկայացուցիչ, Հանրապետական կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ասաց.«Չպետք է հրապարկվի ընտրություններին մասնակցած անձանց ցուցակը: Խոսքը գնում է ոչ թե որեւէ մի անձի մասին, որն ասում է՝ ես տեսա, թե ինչպես Դավիթ Հարությունյանն առավոտյան ներկայացավ եւ մասնակցեց քվեարկությանը: Խոսքը վերաբերում է պետական մարմնի պարտականությանը: Պետությունն իրավունք չունի նման բան անել»:
Դ.Հարությունյանն ասաց.«Իրականում ընտրություններին մասնակցելն ավելի բացահայտ էր, քան՝ չմասնակցելը»: Նա նաեւ հավելեց.«Պատահական չէր, որ շեշտը դրվում է ընտրություններին չմասնակցելու վրա, որպես քաղաքական դիրքորոշում: Վենետիկի հանձնաժողովը դիտարկում է փաստացի քվեարկած մարդկանց մասին տեղեկատվություն չհրապարակելը, որպես ընտրական իրավունքի իրականացման գաղտնիության տարրերից մեկը»:
Դ.Հարությունյանը հայտնեց, որ ՀՀ-ում ընտրողների ցուցակների պատճենահանման կամ նկարահանման արգելքը ոչ միայն չի խախտում սահմանադրությունը, այլ՝ հակառակը՝ ընտրողների իրավունքներն է պահպանում:
Կարդացեք նաև
Սահմանադրական դատարանը քիչ հետո դուրս կգա խորհրդակցական սենյակից:
Ռ.Մ.


















































