Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները ոչ թե արգելում էին քաղաքացիների տեղաշարժը, այլ խնդրում էին չանցնել արգելափակոցների վրայով

Մայիս 05,2012 17:32

Զանգվածային լրատվության որոշ միջոցներ, հղում անելով, Համացանցում տեղադրված տեսանյութերին, տեղեկատվություն են տարածել, թե ոստիկանության ծառայողները երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ցավալի միջադեպից հետո իբր արգելել են քաղաքացիների ելքը հրապարակից:

Հորդորում ենք ուշադիր դիտել և հատկապես լսել տեսագրությունը: Ոստիկանության ծառայողներն իրականում ոչ թե արգելում են քաղաքացիների տեղաշարժը, այլ խնդրում են չանցնել արգելափակոցների վրայով, այլ` հատուկ բացված անցուղով:

Իսկ խնդրանքի պատճառը չափազանց պարզ ու հասկանալի է` կանխել հնարավոր խուճապը, ինչը ոստիկանները պարզապես պարտավոր են անել, քանի որ փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում առավել ծանր հետևանքների հանգեցնում է հենց խուճապը:

Ոստիկանների գործողությունների շնորհիվ այս անգամ, բարեբախտաբար, խուճապի վնասները հնարավոր եղավ հասցնել նվազագույնի:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031