
Սահմանադրական դատարանը որոշեց, որ նշված հոդվածները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ միեւնույն ժամանակ արձանագրեց, որ ընտրացուցակները պետք է մատչելի լինեն ողջամիտ ժամանակահատվածում, որպեսզի ընտրողներին հնարավորություն տրվի` ստուգել իրենց վերաբերյալ անձնական տվյալները, իսկ ընտրական գործընթացի մասնակիցները կյարողանան դրանք ուսումնասիրել եւ հսկողություն իրականացնել:
ՍԴ-ի որոշման մեջ պարբերաբար հղումներ կային` միջազգային փորձին, Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը եւ այլն: Հղումներից մեկը 2009 թ. սեպտեմբերի 15-ին ընդունված «Ընտրողների գրանցման գործընթացի մասին» զեկուցումն էր, ուր մասնավորապես նշված էր. «Ընտրողների գրանցման գործընթացը հանրային վստահության ապահովման միջոց է, այդ գործընթացի թափանցիկությսւնն ապահովվում է ընտրողնեի ցուցակների մատչելիությունը մինչե ընտրություն»: ՍԴ-ն դրանով իսկ կարեւորեց ընտրողների անհատական տվյալների պաշտպանության համակարգը, ինչպես նաեւ գտավ, որ քվեարկած անձանց ցուցակների գաղտնիությունը չպահպանելը իրավունքի խախտում է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


















































