Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհար Վեզիրյան. «Ընթացք տվեցին այն ընտրակաշառքի դեպքերին, որոնք կապվում էին ԲՀԿ-ի հետ»

Մայիս 06,2012 21:10

Թիվ 12 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Գոհար Վեզիրյանը գնահատելով արդեն ավարտված ընտրությունները Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «ՀՀ դատախազությունը եւ ՀՀ ոստիկանությունը բացառապես ընթացք տվեցին այն ընտրակաշառքի դեպքերին, որոնք կապվում էին Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ, մինչդեռ այս ընտրություններում տոտալ ընտրակաշառքի առաջատարը ՀՀԿ-ն էր: Բոլոր ահազանգերը՝ կապված ՀՀԿ օգտին բաժանվող ընտրակաշառքի հետ, ինչպես նաեւ թիվ 12 ընտրատարածքում ՕԵԿ թեկնածու Ռուբեն Մասումյանի հետ, մնացին անարձագանք: Գալիս էին այդ մարդկանց տանում էին, բայց 5 րոպեից հետո բաց էին թողնում, ոստիկանությունը պարզաբանում էր, որ կեղծ ահազանգ է եղել: Մեր հետ նկարահանող խումբ է եղել, իմ շտաբի անդամներ են եղել, վստահված անձինք, նրանք բոլորն էլ տեսել են, թե ինչպես են հանրապետականի եւ «բենզին» Ռուբոյի համար ընտրակաշառք բաժանում, բայց այդ մարկանց ոչինչ չեն անում: Այսինքն` Սերժ Սարգսյանի ռեժիմը վերարտադրվելու է տոտալ կաշառքի կեղծ քվեարկությունների միջոցով: Սա ցույց է տալիս նաեւ, որ իշխանությունը եթե ուզում է կաշառքի դեմն առնել՝ առնում է, բայց հատվածական շահերը հաշվի առնելով, ինչը տեղի ունեցավ մասնավորապես ԲՀԿ-ի դեպքում»:

Գոհար Վեզիրյանը նաեւ հայտնեց, որ թիվ 12 ընտրատարածքում ընտրությունների ընթացքն անցել է «ահավոր լարված» մթնոլորտում. «Ընտրատարածքներում խմբերով կարմիր բերետավորներ էին կանգնած, այս ընտրատարածքի տեղամասերից մեկում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին  բռնության ենթարկեցին: Նոր Խարբերդում էլ արձանագրել ենք կրկնակի քվեարկություն. Մարդիկ, որոնց անձնագրերից կնիքը ցնդել էր՝ նորից եկել էին ընտրության»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031