Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքարկում է ընտրությունների արդյունքները (Տեսանյութ)

Մայիս 07,2012 23:10

Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանն արդեն  5-րդ օրն  է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջ շարունակում է հացադուլը: Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նախորդ օրը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հեռվից իրեն էր դիտում.«Ֆիքսեց, բայց չմոտեցավ»:

Պարոն Վարդանյանը հացադուլով բողոքարկում է Հայաստանում ընտրությունների կարգն ու առաջարկում այլընտրանքային ընտրություններ. «Խնդիր եմ դնում, որ հասարակությունը ինքնակազմակերպվի, փորձի այս տիպի սուտ, ոչինչ չբերող ընտրությունների այլընտրանք գտնի:  Ի՞նչ տեղի ունեցավ, եթե ընդդիմադիր կուսակցությունները ստացան 5 տոկոսներ , դրանից ի՞նչ փոխվեց Հայաստանում , դրանք լավագույն դեպքում կարող են ճչալ, բայց ինչ-որ բան փոխել չեն կարող, մեծամասնությունը նրանց ձեռքում է»:

Նրա խոսքերով` առաջին հայացքից թվում է, թե իր այլընտրանքային ընտրությունների պահանջն իրատեսական չէ, բայց միայն թվում է. «Այս ընտրությունները տիրող  համակարգից դուրս գալու ելք չէ: Դրա համար, երբ հասարակությունը ինքնակազմակերպվի, իսկ մտավորականությունը որոշի՝  ինչ տիպի այլընտրանքային ընտրություններ է նախատեսում, ապա հասարակությունն էլ  կկազմակերպի»:

Ա. Վարդանյանը հացադուլը  կշարունակի եւս  2 օր. «Հետո կերեւա՝ ինչ է պետք անել: Իշխանություններից ոչ մի ուշադրություն չկա, ու չեմ էլ սպասում, գալիս են ինչի համար, իմ պահանջը իրենցից չէ, հասարակությունից է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031