Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրաժեշտ ենք տալիս, բայց չենք բաժանվում».Ալբինա Բաղդասարյան

Մայիս 25,2012 18:57

 Այսօր՝ վաղ առավոտից, խաթարվել է բնակիչների անդորրը: Հայաստանում շուրջ 40 000 աշակերտ մեծ ոգեւորությամբ ու անհամբերությամբ շտապում են դպրոց վերջին անգամ հրաժեշտ տալու հարազատ դարձած ուսուցիչներին:

Հուզված  են բոլորը, թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները և թե՛ ծնողները: «Լացակումած վիճակ է մոտս: Բոլոր հույզերս ու զգացմունքներս խառնվել են իրար. ես հիմա ավելի հուզված եմ, քան աղջիկս բեմում կանգնած: Վերջին անգամ աղջկաս իր այբբենարանի հանդեսի ժամանակ էի ասմունքելուց տեսել: Տարիներն ակնթարթի նման այնպես են թռել, որ ուղղակի հավատդ չի գալիս»,-ասում է 44-ամյա Անահիտ Պետրոսյանը:

Նոր Նորքի թիվ 159 դպրոցի շրջանավարտները ուրախ էին դպրոցն ավարտելու կապակցությամբ: Նրանք կարծում են, որ դպրոցից դուրս նրանց նոր կյանք է սպասվում, որն ավելի գայթակղիչ է, քան դպրոցական կյանքը. «Տխրում եմ, որ այլեւս չեմ տեսնելու այն ուսուցիչներին, որոնց շատ եմ սիրում: Որքան էլ ասենք, որ գալու ենք տեսակցության, միեւնույնն է, դպրոցն ավարտելուց հետո կգա մի ժամանակ, որ ժամանակ չենք ունենա որպես հյուր դպրոց այցելել: Ցավալի է, բայց այդպես է»,-ասում է 17-ամյա շրջանավարտ Հայկ Գեւորգյանը:

Դպրոցի փոխտնօրեն Ալբինա Բազդասարյանը համոզված է, որ աշակերրտները ավարտելուց հետո անպայման վերադառնում են: Տարիների աշխատանքային փորձը բերել է այն համոզման, որ հաճախ դպրոց են վերադառնում իրենց ուսուցիչներին տեսակցության այն աշակերտները, ովքեր ժամանակին գրագիտությամբ առանձնապես աչքի չեն ընկել. «Նրանք մեր տնկած ծաղիկներն են, իսկ այսօր բողբոջներ են տվել: Հիմա հրաժեշտ ենք տալիս, բայց չենք բաժանվում»,-ասում է նա:

Դպրոցի տնօրեն Հակոբ Հակոբյանը մեծ տեղ է տալիս այս տոնին: Նա երբեւ արգելք չի հանդիսացել, որեւէ հարցում, ինչ կապված է եղել Վերջին զանգի հետ. «Ցանկացած վարպետ, որ մի բան է պատրաստում, վերջում ուզում է կողքից մի հատ նայել: Հատկապես, երբ գումարային մեծ պահանջներ չեն լինում: Արգելված է բոլոր տիպի դրամահավաքները: Ամեն բան արվում է աշակերտների եւ ծնողկոմիտեների փոխհամաձայնեցման արդյունքում»,-ասում է նա:

Ինչպես տեղեկանում ենք panorama.am-ից, այս տարի 40 հազար շրջանավարտներից բուհ ընդունվելու հայտ է ներկայացրել 18.129 դիմորդ: Հունիսի 1-ից մեկնարկում են ավարտական և միասնական քննությունները:

Քրիստինա Միրզոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031