Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրանի» բարեկամները Կաննի փառատոնի մրցութային ծրագրում

Մայիս 26,2012 17:23

Այս տարի Կաննի փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերի ռեժիսորներից շատերը նախկինում եղել են «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հյուրը, ոմանք անգամ մեկից ավելի անգամներ:

 Նախ պետք է նշենք մեր վաղեմի բարեկամ, իրանական կինոյի դասական Աբաս Քիարոսթամիի անունը, ում 2005թ. «Ոսկե ծիրանում» շնորհվեց «Փարաջանովյան թալեր» մրցանակ` համաշխարհային կինոյում խոշոր վաստակի համար: Այնուհետև` 2007թ., Քիարոսթամին Երևան ժամանեց վարպետության դասեր անցկացնելու «Ոսկե ծիրան»-ի միջազգային կինոդպրոցի ուսանողների հետ, ինչի արդյունքում ստեղծվեցին մի քանի հետաքրքիր կարճամետրաժ ֆիլմեր հայ, վրացի և թուրք ուսանողների կողմից: 2011թ. Քիարոսթամին կրկին «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն էր: Այս տարի նրա «Սիրահարի պես» ֆիլմն ընդգրկված է Կաննի մրցութային ծրագրում:

 

Տասը տարվա լռությունից հետո համաշխարհային կինոյի «Խենթ երեխան»` (Enfant Terrible) Լեոս Կարաքսն այս տարի Կաննում ներկայացնում է իր նոր «Աստվածային շարժիչներ» ֆիլմը, որը որոշ քննադատներ համարում են հանճարեղ, ոմանք էլ` ինչպես միշտ` խելագարի ցնորք: 2007թ. «Ոսկե Ծիրան»-ը կազմակերպել է Կարաքսի բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները:

«Ոսկե Ծիրան»-ի 2007թ. մրցանակակիրներից ավստրիացի ռեժիսոր Ուլրիխ Զայդլն այս տարի նույնպես Կաննում է իր «Դրախտ. սեր» ֆիլմով:

Կաննում է նաև Սերգեյ Լոզնիցան, ով «Ոսկե ծիրան»-ին մասնակցել է երկու անգամ: Առաջին անգամ նա Երևան ժամանեց 2006թ. որպես վավերագրող իր չափազանց հետաքրքիր «Շրջապատում» ֆիլմով: Երկրոդ անգամ` 2010թ., փառատոնում ներկայացրեց իր «Իմ երջանկություն» ֆիլմը և արժանացավ Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակի: Լոզնիցայի նոր «Մշուշում» ֆիլմը մեծ հետաքրքրություն է առաջացրել Կաննում և համարվում է մրցանակի հավակնորդ:

 Հույս ունենք, որ այս ռեժիսորները, ինչպես և նախորդ տարիների մեր հյուրերից շատերն իրենց նոր ֆիլմերով առաջիկայում կայցելեն Երևան` ներկայանալու նաև հայ հանդիսատեսին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031