Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը կանցկացվեն կենսաբանություն, ընդհանուր պատմություն եւ աշխարհագրություն առարկաների քննությունները

Մայիս 31,2012 17:34

Վաղվանից մեկնարկում են պետական ավարտական եւ միասնական քննությունները: Վաղն անցկացվող կենսաբանություն առարկայի քննության համար դիմում-հայտ է ներկայացրել 1938 դիմորդ, ընդհանուր պատմություն՝ 397 եւ աշխարհագրություն ՝ 392  (Հայաստանը եւ ԼՂՀ-ն ներառյալ):

Քանի որ քննական  կենտրոնները ձեւավորվում են ըստ դիմորդների, ըստ այդմ Երեւանում վաղը քննություն կընթանա 2 քննակենտրոններում՝ թիվ 189 ավագ  եւ 14 հիմնական դպրոցներում: Թիվ 189-ում կենսաբանություն առարկայից քննություն կհանձնի 318 դիմորդ, թիվ 14-ում՝ 79 դիմորդ աշխարհագրությունից, 27 դիմորդ՝ ընդհանուր պատմությունից եւ 212-ը՝ կենսաբանությունից:

Հիշեցնենք, որ դիմորդները քննությունից հետո դուրս են գալու պատճենահանված ձեւաթղթերով, իսկ 1 ժամ անց նրանք կարող են իրենց աշխատանքները ստուգել ԳԹԿ atc.am կայքում տեղադրված թեստերի պատասխաններով: Ստեղծվել է եւս մեկ կայք՝  , որին բաժանորդագրվելով դիմորդը իր էլեկտրոնային հասցեին կստանա իր քննության արդյունքը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031