Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է անցել Գայանե Ասլամազյանի եւ Արամ MP3-ի մանկությունը

Հունիս 01,2012 21:56

Հունիսի 1-ի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա ավարտին ներկայացնում ենք արդեն իրենց մանկությունն ապրած, բայց միշտ այն հիշող  շոումեն Արամ MP3-ի եւ  հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանի մանկությունից մի քանի դրվագ: Այսպես հնարավորություն ունեք` Ձեր կողմից սիրված հայտնիներին տեսնել մանկության անհոգ եւ բարի օրերի միջից:

Խառը, գույնզգույն, հարուստ եւ հիշվող մանկություն է ունեցալ շոումեն, դերասան Արամ MP3-ը: Ինքն է այդպես ասում: Մանկության տարիների «չարիքը» մանկապարտեզն էր, որի հետ են կապված նրա լավ եւ վատ շատ հիշողություններ: Ասում է` չէր  սիրում գնալ մանկապարտեզ, հաճախակի էր փախչում այնտեղից, տունը շատ մոտ էր . «Մի անգամ էլ էկել եմ, դուռը ծեծել, մաման խոհանուցում է եղել, չի լսել, ես էլ մտածել եմ, որ չեն  թողնում տուն մտնեմ, որովհետեւ  ինձ ասել էին` եթե մեկ անգամ էլ փախչեմ մանկապարտեզից, ինձ տուն չեն թողնի: Մոտավորապես կես ժամ լացել եմ, հարեւանները պատմում են, որ շոու էր, շորերս վրայիցս ճղելով… մամա ջան, էլ չեմ անի  չեմ փախչի մանկապարտեզից, խնդրում եմ ասելով` կանգնել եմ մեր դռան առջեւ»,-հիշում է Արամը, ասում է` մայրը վերջապես դուռը բացել է, նա էլ խոստացել է, որ այլեւս մանկապարտեզից չի փախչի. «Բայց իհարկե փախա…որովհետեւ ես երեւի միակ երեխան եմ եղել, որ ասել են` քեզ խելոք պահի, թե չէ ճաշը կլցնեմ գլխիդ, խելոք չեմ մնացել ու ճաշը լցրել են գլխիս»,-ծիծաղում է : Դեռ մանկուց «ֆանտազիաներին» մեծ նշանակություն տվող շոումենը հիմա էլ բոլոր մանուկներին է ցանկանում երեւակայություններով մանկություն ունենան, լինեն անհոգ ու խաղաղ:

 

Դերասանուհի Գայանե Ասլամազյանի մանկությունը մեկ բառով կարելի է բնութագրել` խաղաղ է անցել: Հաղորդավարուհին մանկությունից արտառոց հիշողություններ չունի, միայն ասում է` խելացի, հանգիստ երեխա է եղել: Գայանեի մանկության լավագույն պահերը  վերհիշել նրան չի հաջողվում, մայրիկին ենք դիմում: Տիկին Կարինեն էլ է փաստում` Գայանեն խելացի է եղել,  ինքնուրույն` մինչ դպրոց գնալն արդեն տառաճանաչ էր, շատ էր սիրում հեքիաթներ կարդալ: Մանկությունից էլ տպավորվել է հատկապես մի դեպք, որը պատմում է հենց տիկին Կարինեն. «Երկու տարեկան էր, ինչ-որ տեղից տուն էինք գալիս, գրկել էի նրան, բարձրակրունկ կոշիկներ էի հագել, ոտքս ոլորվեց, ընկնում էի, հազիվ պահեցի նրան, շատ էր վախեցել: Դրանից որոշ ժամանակ հետո, էլի ինչ-որ տեղից էինք գալիս, ասացի` կուզես քեզ գրկած տանեմ, գրկեցի, ինքն էլ ինձ հարցրեց` էլի նույն կոշիկներո՞վ ես, ասացի` այո, ասաց` իջացրու, ես ոտքով կգնամ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930