
Նույն օրը՝ հուլիսի 12-ին, նշանակված է Իսպանիայի առաջնության երկու ոխերիմ թիմերի առաջատարների՝ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ու «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստայի հարսանիքը: Օրվա ընտրությունը պատահական չէ: Թե պորտուգալացին, թե իսպանացին հույս ունեն, որ իրենք հանդես են գալու եզրափակչում:
Ռոնալդուի ամուսնությանը երկրպագուները շատ երկար են սպասել: Նա տասը տարի համարվում էր աշխարհի ոչ պաշտոնական սեքս խորհրդանիշը: Բայց Եվրոպայի ամենագեղեցիկ աղջիկներից եւ ոչ մեկը չի կարողացել նրան քահանայի մոտ տանել: Միայն ռուս գեղեցկուհի Իրինա Շեյկին է հաջողվել անել անհնարինը: Մեկ տարի առաջ Ռոնալդուն նրան ադամանդե մեծ քարով մատանի է նվիրել՝ առաջարկություն անելով: Իսկ վեց ամիս անց զույգը հայտարարել է պսակադրության օրը:
Արարողությունը կայանալու է Մադեյրայից ոչ հեռու գտնվող Պորտու-Սանտու կղզում: Ենթադրվում է, որ ներկա կլինեն մոտ 1500 հյուրեր, որոնց մեջ՝ «Ռեալի», «Մանչեսթեր Յունայթեդի», որի կազմում ժամանակին հանդես է եկել Կրիշտիանուն, եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































