Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ քաղխորհրդի անդամը` Ծառուկյանի մամուլի խոսնակի իր թեկնածության մասին

Հունիս 06,2012 15:21 Share

Վերջին 10 օրերին պարբերաբար շրջանառվում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանի հրաժարականի լուրը, եւ այսօր Խ. Գալստյանը պաշտոնապես հաստատեց դա:

Այս լուրերի հետ մեկտեղ շրջանառվում էին նաեւ անուններ, թե ովքեր են հավանական թեկնածուները` Խաչիկ Գալստյանին փոխարինելու համար: Նրանցից մեկը ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Վանիկ Էլիզբարյանն է, որն Aravot.am-ի հետ զրույցում այսպես պարզաբանեց. «Ինձ դեռ ոչ ոք ոչ մի առաջարկ չի արել այդ հարցի շուրջ: Կարծում եմ, որ առաջիկայում ով էլ որ կլինի ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակը, պետք է հստակ եւ կողմնորոշված տանի ԲՀԿ կուրսը»:

Մեր դիտարկմանը, որ առանց կրակ ծուխ չի լինում, ներքին քննարկումներ գոնե եղել են, Ձեզ հասե՞լ են այդ լուրերը` Վանիկ Էլիզբարյանը պատասխանեց. «Ամեն դեպքում, ինձ հետ ոչ մեկը նման հարց չի քննարկել: Գուշակություններ չեմ սիրում անել, եւ գուշակություններին չեմ էլ տրվում: Ես ունեմ իմ աշխատանքը, իմ գործը լավ կատարում եմ, կարծում եմ` բոլոր լրագրողները գոհ են»:

Մեր հարցին` եթե առաջարկ ստանաք, ո՞րն է լինելու Ձեր քայլը` Վ. Էլիզբարյանը պատասխանեց, որ դեռ ոչինչ չի կարող ասել. «Կստանանք, նոր կմտածենք, բայց մինչ այս պահը ոչ մի առաջարկ չեմ ստացել»:

Իսկ թե ինչ խնդիրներ են եղել Խաչիկ Գալստյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ` ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամը չպատասխանեց` նշելով, որ «Աշխատում եմ իմ կոմպետենցիայի մեջ չմտնող հարցերին  չպատասխանել` ոչնչից տեղյակ չեմ, ոչինչ չգիտեմ` թեկուզ քաղխորհրդի անդամ եմ»:

Նշենք, որ ըստ մամուլի, Խաչիկ Գալստյանի վրա Գագիկ Ծառուկյանը բարկացել է այն բանի համար, որ իրենից թաքուն 2 անգամ այցելել է նախագահական` Բաղրամյան 26:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930