
Մեր դիտարկմանն ի պատասխան՝ չե՞ք կարծում, որ հայ- ադրբեջանական խնդիրը խանգարում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը, անկախ նրանից՝ ինչպես են ,օրինակ, միմյանց երկրներում ընդունում հարեւան երկրի լրագրողներին, Ումուդ Վեդաթը նշեց. «Երեւի ինչ-որ առումով կապվածություն կա Հայաստան- Թուրքիա, Հայաստան- Ադրբեջան հարթություններում, բայց դա մեծամասամբ քաղաքական մակարդակներում է: Իրականում՝ ժողովուրդների մակարդակով, Ադրբեջանի հետ կապվածություն չկա. դա իմ տեսանկյունից է: Օրինակ՝ ես չունեմ ոչ մի ադրբեջանցի ընկեր, եւ իմ շրջապատում չկա մեկը, որն ադրբեջանցի է ճանաչում: Մենք նույնիսկ միասնական անցյալի եւ պատմության մասին հիշողություն չունենք: Մասնավորապես, վերջին տարիների ընթացքում ես ավելի շատ հայկական մշակումների մեջ եմ, ավելի շատ հայ ընկերներ ունեմ ու չեմ ճանաչում որեւէ ադրբեջանցու՝ որպես այդպիսին: Ադրբեջանցին ինձ համար գործոն չէ, հայ ընկերների լայն շրջանակ ունեմ, հայերն ավելի կարեւոր դեր են խաղում ինձ համար»,- հավելեց նա:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև


















































