Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի Սենատը քննարկելու է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածությունը

Հունիս 06,2012 16:43 Share

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հունիսի 13-ին քննարկելու է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը:

ԱՄՆ-ի Կոնգրեսին Եվրասիայում էներգետիկայի հարցերով ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը Ադրբեջանում դեսպանի պաշտոնում այս տարվա ապրիլի վերջին առաջարկել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

Ռիչարդ Մորնինգսթարը սկսել է իր աշխատանքային գործունեությունը «Peabody & Brown» իրավաբանական ընկերությունից (այժմ` «Nixon Peabody»): Այնուհետ նա աշխատել է «Costar Corporation» ընկերությունում` որպես գլխավոր տնօրեն, իսկ 1990 թվակիանից զբաղեցրել է կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը:

Մորնինգստարը 1993 թվականի հունիսից զբաղեցրել է Արտերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիայի ավագ փոխնախագահի պաշտոնը` քաղաքականության ու ներդրումային զարգացման հարցերով, 1999-ից 2001 թվականները զբաղեցրել է Եվրամիությունում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը:

2009 թվականի ապրիլի 20-ից Ռիչարդ Մորնինգսթարը նշանակվել է Եվրասիայում էներգետիկայի հարցերով ԱՄՆ-ն արտգործնախարարության հատուկ ներկայացուցչի պաշտոնում:

Ռիչարդ Մորնինգստարը բակալավրի կոչում է ստացել Հարվարդի, իսկ իրավաբանական գիտությունների դոկտորի կոչումը՝ Ստենֆորդի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930