Հայ ազգային կոնգրեսն այսօր քաղաքական խորհրդի նիստ է անցկացրել, որին մասնակցել են Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունները: ՀՀՇ գրասենյակում այսօր ՀԱԿ պատգամավոր, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մեկնաբանեց, որ նիստում քննարկում է եղել՝ խմբակցության եւ ՀԱԿ-ի քաղխորհրդի հետ փոխադարձ աշխատանքները համակարգելու եւ քաղխորհրդի հետագա աշխատանքների հետ կապված. «Ֆրակցիայի նիստում այսօր որոշվել է, թե որ պատգամավորը որ հանձնաժողովում պետք է աշխատի: Վերջնական արդյունքի ենք եկել: Ամեն մի պատգամավոր երկու հանձնաժողովում իրավունք ունի աշխատել, բայց մեկը լինելու է առաջնային: Ընդգրկվել ենք արտաքին հարաբերությունների, բյուջետային, եվրոպական ինտեգրացման, սոցիալական եւ առողջապահական հարցերի, մարդու իրավունքների, պետա-իրավական եւ տնտեսական հանձնաժողովներում: Պառլամենտում նաեւ գործում են այլ երկրների հետ բարեկամական խմբեր, ընդգրկվել ենք նաեւ այդ խմբերում, հիմնականում Եվրամիության հետ են աշխատանքներ արվելու»:
Պարոն Մանուկյանը նաեւ ասաց, որ առաջիկայում՝ մյուս շաբաթ մասնակցելու են այն նիստին, որտեղ ներկայացվելու է կառավարության բերած ծրագիրը, նախարարության կազմը. «Մեր վերաբերմունքը կլսեք այդ մասին»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: