Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԹՕ՞, թե՞ հետախուզական սարք

Հունիս 07,2012 22:15

Րոպեներ առաջ Երեւանի երկնքում նկատվել է անհասկանալի լուսավոր թռչող օբյեկտ: Ֆեյսբուքի օգտատերերից մեկը հասցրել է լուսանկարել այդ անհայտ օբյեկտը:

Արդեն տեղեկություններ են տարածվում, թե այդ կամ նմանատիպ մի օբյեկտ երեւացել է նաեւ Հայաստանի այլ հատվածներում եւս:

Քանի դեռ որեւէ տեղեկատվություն չկա, թե ի՞նչ էր դա, Ֆեյսբուքի օգտատերերը լուրջ եւ հումորային վարկածներ են առաջ քաշում` ՉԹՕ է, անօդաչու հրթիռ է, լուսային էֆեկտ է, Դուբայից բերված նոր ջահ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել