Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրո մասին. «Սուտ է եւ չափազանց իրական»

Հունիս 12,2012 17:09

←Մաս  2-րդ

 

Անին սիրում էր, Մուշեղը՝ ոչ: Աղջիկը պայքարում էր իր սիրո համար, տղան՝ արհամարհում աղջկա սերը: Տասը տարի  սիրո եւ ատելության դեմ պայքար, ավարտը՝ դժբախտություն եւ սիրո նոր որոնում:

Անիի հաջորդ քայլը ընկերուհուն՝ Նարինեին պատմելն էր Մուշեղի զգացմունքների մասին, բայց նաեւ չմոռանալը՝ հիշեցնել ընկերուհուն, որ ինքն անտարբեր չէ Մուշեղի նկատմամբ. «Գիտեի՝ Նարինեն  ինչպիսին էր, նա հավատարիմ ընկերուհի էր, հաստատ ինձ ցավ չէր պատճառի, նա միանգամից ինձ ասաց, որ Մուշեղի զգացմունքները իրեն չեն հետաքրքրում, որ ինքը չի ցանկանում նրա հետ ընկերություն անել եւ ինձ խնդրեց անեմ ամեն ինչ, որ Մուշեղը մյուս անգամ իրեն այդ հարցով չմոտենա: Ինձ էլ դա էր պետք…»- ժպտում է Անին: Այդուհետ վերսկսվում է Անիի եւ Մուշեղի երբեմնի մտերմությունը: Մուշեղն իր զգացմունքներից խոսում է միայն Անիի հետ, փորձում նրա միջոցով նամակներ ուղարկել Նարինեին: «Ես «հավատարմորեն» կատարում էի Նարինեին տված իմ խոստումը, Մուշեղի հարցով նրան չէի դիմում, նամակները վերցնում, ես էի կարդում, Մուշեղին էլ ասում էի, որ Նարինեն պատռել է եւ չի կարդացել դրանք, տղան տանջվում էր, բայց չեմ կարծում՝ ինձանից շատ»,- ասում Է Անին: Նա կարողանում է վերջ դնել Մուշեղի ցանկություններին եւ «անմեղորեն» մնալ Նարինեի ամենամոտ ընկերուհին. «Հիմա գիտեմ, սխալ եմ վարվել, ես իրավունք չունեի խառնվելու նրանց գործերի մեջ, բայց չէի կարող, զգացմունքներս շատ էին, շատ էի ուզում, որ Մուշեղն էլ զգա՝ անպատասխան սերն ինչ է, ուզում էի՝ ինքը տխրեր, ես նրան սփոփեի, վերջապես հասկանար, որ ես եմ միակը, ով նրան իսկապես կարող է սիրել»,- ասում է Անին: Նրան հաջողվում է Մուշեղին իր կողմն տրամադրել, դառնում են մտերիմ ընկերներ, հետո սկսում է բոլորին պատմել իր զգացմունքների մասին՝ շատ լավ հասկանալով, որ ինչ-որ մեկը հաստատ այդ մասին կասի Մուշեղին. «Մի օր Մուշեղի մտերիմ ընկերը, ով մեր դասարանից էր, մոտեցավ ինձ եւ ասաց, որ Մուշեղը ցանակնում է ինձ հետ ընկերություն անել, սիրում է ինձ, մենք արդեն 8-րդ դասարանում էինք սովորում: Երջանկությունս անսահման էր, այնքան մեծ էր, որ նույնիսկ ձեւական մերժում չեղավ իմ կողմից… խոստովանեցի՝ ես էլ նրան եմ սիրում»,- պատմում է Անին:  Հաջորդ օրը հանդիպման նախաձեռնությունը ինքն է վերցնում, հադիպում են. «Հիմա հասկանում եմ՝ նրանից ոչ մի զգացմուքն չնկատեցի, անտարբեր էր իմ նկատմամբ, մեր խոսացությունը այնպիսին էր, ինչպիսին որ ամեն օր էր լինում, իսկ ես ավելիին էի սպասում»,- ասում է Անին:  Այն սիրային հարաբերությունները, որ սպասում էր  Անին, այդպես էլ  չեղան: Աղջիկը պատմում է, որ ժամադրության  միշտ նա էր հրավիրում, լինում էին դեպքեր, երբ նա գնում էր, Մուշեղը չէր գալիս, հետո էլ պատճառաբանում էր, թե գործեր է ունեցել. «Էքսկուրսիա էինք դասարանով գնացել, արդեն մեկ տարի էր, ինչ իբրեւ թե ընկերություն էինք անում, ինձ համար այդ էքսկուրսիան այնքանով էր հետաքրքիր, որ Մուշեղի հետ միասին կլինեինք, բայց… էքսկուրսիայի ընթացքում նկատեցի՝ Մուշեղն անընդհատ Նարինեին էր նայում, հետը խոսում, վատ զգացի, խանդեցի, ինձ զսպեցի, որոշեցի նրանց հիշեցնել իմ գոյությունը. Նարինեին խնդրեցի, որ Մուշեղին ասի՝ ես նրան սպասելու եմ էսինչ տեղը…»,- հիշում է Անին, մնացած մասն էլ հիշելիս ժպիտը կորում է դեպքից. «Նարինեին ասել էր՝ ո՞վ ա է ինքը, գնա, ասա՝ չեմ գալիս: Ամբողջ էքսկուրսաին վերածվեց «ողբիս», ամբողջ ընթացքում լացեցի, դասղեկս ու ծնողները զարմացել էին, ուզում էին պարզել իմ հուզմունքի պատճառը, իսկ  ես շարունակում էի ավելի «բուռն» լացել»,- պատմում է Անին: Ամբողջ մեկ տարի շարունակվում է Անիի «լացուկոծը». աղջկա խոսքով՝ Մուշեղն ամեն օր մի ռեպլիկ էր անում նրա հասցեին, մի վիրավորական խոսք ասում, Անին զգում էր՝ տղան չի հանդուրժում նրան, բայց ինքը սպասում էր, երբ Մուշեղը կզգա իր սխալը եւ նորից նրան սեր կխոստովանի… Նման բան չեղավ.

«Մեր Վերջին զանգը հավերժ կմնա իմ հիշողությա մեջ, ամբողջ ընթացքում նա էր իմ ուշադրության կենտրոնում, անընդհատ նայում էի նրան, չէի կշտանում,տարօրինակ բան եղավ, մոտեցավ, ինձ գրկեց շնորհավորեց… հետո մեր ավարտական միջոցառումից հետո ես նրան չտեսա: Դասարանով մնացել էինք, փոքրիկ խնջույք էինք պատրաստել, նա չկար… հետո զգացի մի արտոսովոր իրարանցում, դասարանի տղաները անհանգիստ էին… լուրը հասավ ինձ՝ Մուշեղն ավտովթարի է ենթարկվել, քարացա…»,- պատմում է Անին: Հիշում է՝ մինչ որեւէ լուր կհասներ նրան, արդեն «ողբում էր», ամբողջ դասարանը նրան էր հանգստացնում, բայց անօգուտ: «Հետո իմացա, որ Մուշեղը քայլել չի կարողանալու, ես լաց էի լինում, ուզում էի գնալ, տեսնել նրան, գիշերները չէի քնում, պնդում էի՝ առանց նրա չեմ կարող ապրել, ես պետք է լինեմ նրա կողքին այս դժվարին պահին ,- պատմում է Անին, բայց կյանքը ցույց տվեց, որը սերը սուտը եւ չափազանց իրական»: Մուշեղի հետ կատարվածից մեկ ամիս էր անցել, Անին անընդհատ մտածում էր դեռ նրանց միասին լինելու մասին, հանկարծ սիրո խոստովանություն լսեց իր վաղեմի մտերիմ ընկերներից մեկից. «Անսպասելի էր, Ասենին (ընկերոջ անունն է-հեղ.) միշտ հավանել էի, բայց որպես մտերիմ ընկեր, երբեք նրան այլ կերպ չէի ընկալել: Մի օրում 10 տարուց ավելի իմ մեջ եղածը փոխվեց… սկսվեցին Արսենի հետ մեր բուռն սիրային հարաբերությունները, ես մոռացա նախկին ամեն ինչ, զգացի իրականում սիրված լինելու բերկրանքը, ինքս առավել սիրեցի, քան երբեւեէ սիրել էի, Արսենի հետ ամուսնացել ենք, շուտով բալիկ կունենանք, Մուշեղի մասին երբեմն մտածում եմ, հասկանում՝ ինչ խելառ էի, ամոթ էլ չեմ արել, որտե՞ղ էի ես փնտրում իսկական սերը»,- ժպտում է Անին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930