Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեց «Նելսոն Ստեփանյան» սամբոյի 3-րդ միջազգային հուշամրցաշարը

Հունիս 24,2012 19:38

 3-րդ տարին է Երևանում անց է կացվում սամբոյի միջազգային պատանեկան հուշամրցաշար՝ նվիրված լեգենդար օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հիշատակին: Մրցաշարի կազմակերպիչներն են Հայաստանի սամբոյի ‎‎ֆեդերացիան և Ռուսաստանի դաշնության «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչությունը:

Հունիսի 23-ին և 24-ին Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատում մրցակցեցին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի, Հունաստանի, Ռուսաստանի պատանի ուժեղագույն սամբիստները, ինչը յուրօրինակ փորձություն էր աշնանը կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ: Հիշեցնենք, որ 2012թ. պատանիների Եվրոպայի առաջնությանը՝ թիմային հաշվարկով, ըստ հերթականության լավագույններն էին ճանաչվել Վրաստանի, Ռուսաստանի, Հայաստանի հավաքականները և երևանյան մրցաշարի մասնակիցներից շատերը մայրցամաքի չեմպիոններ ու մրցանակակիրներ էին:

 

  www.sambo.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930