Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ նկարիչները վիրավորվել են, որ քաղաքապետարանը 3D պատկերը արտասահմանցի մասնագետին է վստահել

Հուլիս 06,2012 20:39

Մի խումբ երիտասարդ նկարիչներ վիրավորվել են, որ կինո «Մոսկվայի» դիմացի 3D պատկերը Երեւանի քաղաքապետարանը ոչ թե իրենց է պատվիրել, այլ` արտասահմանցի մասնագետին: «Մեզ բոլորիս համար էլ վիրավորական է, որ մեր հայ նկարիչերը չգիտեն, այստեղ ո՞նց իրենց ապահովեն կամ ի՞նչ գործ գտնեն, որ մնան իրենց հայրենիքում, իսկ երբ ինչ-որ մի աշխատանք կա, որը վճարվում է, եւ հայ նկարիչները շատ ավելի լավ կարող էին անել, դա վստահում են արտասահմանից եկած ինչ-որ մեկին: Գործը արվելուց հետո էլ տեսնում ենք, որ դա այն գործը չէր, որ կարելի էր արվեր: Ոչ տարածքի, ոչ մեր քաղաքի, ոչ էլ թեմայի հետ է համահունչ»,- Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց նկարիչների միության անդամ Մարիամ Մուրադյանը:

Նկարիչները նաեւ աշխատանքի  որակից են դժգոհ.«Որակն էլ այն որակը չէ, որը կարող էր լինել: Եթե դու բերում ես արտասահմանից, ուրեմն բեր ամենալավ մասնագետին, որը կաներ ամենալավ գործը, որը հայ մասնագետը չէր կարող անել»: Մ. Մուրադյանի կարծիքով` հնարավոր է նաեւ, որ արտասահմանցի փորձագետին դիմելը պայմանավորված լինի փողերի լվացման նպատակով:

Աշխատանքի որակից գոհ չէր նաեւ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ մի խումբ երիտասարդ նկարիչներ իրենց դժգոհությունն են իրեն հայտնել:

Հիշեցնենք, որ Քաղաքապետարանի աջակցությամբ «Երազանքների պատ» ծրագրի շրջանակներում Գերմանիայից հատուկ մասնագետ էին հրավիրել 3D իլյուզիոն անդունդի խաբկանքը ստանալու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031