
Սովորական ճագարը 100 մետր մրցատարածությունում ամբողջ 4 վայրկյանով կհաղթի աթլետիկայի արքա Ուսեյն Բոլտին: Ծանրամարտում մրջյունը մրցակցությունից դուրս է, քանի որ բարձրացնում է իր անձնական քաշը 50 անգամ գերազանցող ծանրություն այն դեպքում, երբ ուժեղագույն ծանրորդները լավագույն դեպքում ի վիճակի են «սանձել» իրենցից 1,8 անգամ ծանր քաշ: Սկյուռը ցատկում է 6 մետր, ինչը համարժեք է մարդու 56 մետրանոց արդյունքին: Էլ չենք խոսում մորեխի մասին, որը մեկ ցատկով «ծածկում» է մարդու 400 մետրանոց անհավանական ցուցանիշը:
Միակ բանը, որ կարող է «կասկածի» տակ դնել կենդանիների ֆիզիկական հնարավորությունը, այն է, որ նրանց դեռ ոչ ոք դոպինգ ստուգման չի ենթարկել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































