Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքի բացասական ազդեցության մասին այս շաբաթ

Հուլիս 08,2012 17:01

Չգիտես ինչո՞ւ, հենց այս շաբաթ բոլորը հասկացան, որ համացանցը ու մասնավորապես ֆեյսբուք սոցիալական ցանցը, բացասական ազդեցություն են ունենում ու որոշեցին բարձրաձայնել այդ մասին ֆեյսբուքյան հանրագրերի միջոցով:

«Ինտերնետը նպաստում է նրան, որ մարդու գիտակցությունը դառնա հատվածային, երևույթներն ընկալի մակերեսային ձևով, այն ինչ գրված է, ընդունի որպես այդպիսին առանց քննելու, և ամենակարևորը՝ երևույթները գալիս-անցնում են գիտակցության միջով՝ առանց կանգ առնելու, ծանր ու թեթև արվելու, – գրել է Մովսես Դեմիրճյանը,- ինտերնետի ազդեցությունը մեր հասարակության վրա միանշանակ չէ: Մի կողմ թողնելով հաղորդակցվելն առավել մատչելի դարձնելու հնարավորությունները և դրական այլ էֆեկտներ, փաստեմ, որ ինտերնետաբնակ մարդկանց գիտակցությունը փոխվում է. ինչպես արագ-արագ գնում ես մի էջից-մյուսը, այնպես էլ գիտակցությունդ գնում է մի լուրից մյուսը, չխորանալով պատճառների ու հետևանքների մեջ»:

Իսկ ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր՝ Լիլիթ Աբգարյանը կարծում է, որ ֆեյսբուքը դարձել է մարդկանց նյարդայնացնելու գլխավոր աղբյուրը. «Չես մտնում ֆեյսբուք՝ ամեն բան հիանալի է, արևը շողում է, երկինքն էլ կապույտ է :ճճճ հենց մտար՝ սկսվում է հայութան գաղափարական պայքարը, փիլիսոփայական դատարկություններ, իրենցը պնդող մեկնաբանիչներ, բացահայտումենր անող օգտատերեր: ուֆ :ճ մի խոսքով, ուզում եք հանգիստ ապրել: մի մտեք ֆեյսբուք ))) ես գնացի», – գրել է նա:

«Ինչի՞ց է, որ համացանցի օգտատերերից շատերը նյութ կարդալու կուլտուրա չունեն», –  գրել է Ալվինա Բաբայանը, «Կիսատ-պռատ կարդում են, գրվածի մեջ մի բառ գտնում՝ կախվում էդ բառից ու . . . գնաաաաց վիրավորանքների և անդուր քոմենթների շարանը: Մտածում եմ, արդյո՞ք հնարավոր չի քոմենթ անելուց առաջ ուշադիր ու ըմբռնումով կարդալ նոր մեկնաբանել: Առանց այդ էլ մեր իրականության մեջ վիրավորանքներն ու գորշությունները շատ են: Եկե՛ք ավելորդ տեղը մեկս մյուսի առօրյան կծու խոսքերով չթունավորենք: Եվ, վերջապես, ինչպես հայտնի մուլտֆիլմում է ասվում. «Ребята, давайте жить дружно» . . .
Հ.Գ. Անարդարության դեմ բողոքների ու կազմակերպված ակցիաների մասին չէ խոսքը»:

Հաղորդավար Մամիկոն Սիմոնյանն էլ նկատել է, թե ինչքան քիչ են մարդիկ կիսվում լավ տպավորություններով. «Ինչքա՜ն բացասական ինֆորմացիա գտնում՝ լցնում շեյր ենք անում իրար ու նստած՝ ագրեսիվ, չբավարարված, տխուր, չար, ատելությամբ շնչող բաների մեջ փորձում ենք լավ բան գտնել: Լավ, մի՞թե էսքան վատ է ամեն ինչ (ինձ համենայն դեպս թվում է, որ երբեմն՝ վատից էլ վատ): Բայց ախր էդպես չի լինում, եկեք մի հատ շուրջներս նայենք, մեկ-մեկ ուրիշին մեղադրելու փոխարեն՝ մեր արածն ուղղակի պարզ անալիզի ենթարկենք, մեկ-մեկ ինքներս մեզ անկեղծ հարցեր տանք (օրինակ՝ եթե ես լինեի, ի՞նչ կանեի), կամ գոնե օրվա մեջ մի բանից, որ ուրախանում ենք, դրանով էլ կիսվենք», – իր ֆեյսբուքյան էջում գրել է հաղորդավարը:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031