Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՏ Հայկոյի կազմակերպած միջոցառմանը ելույթ էր ունենում Միշոն. (Ֆոտոշարք)

Հուլիս 08,2012 17:43

Այսօր Հյուսիսային պողոտան բացի զբոսանքի վայրից, նաեւ սպորտային էր ու շատ նման ամերիկյան բակերին: Այնտեղ անցկացվում էր ամենամյա «ArmStreetBall» բասկետբոլային բաց առաջնությունը: Կազմակերպիչները «ՀՏ Production»-ն ու ՀՀ. Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունն էր: ՀՏ Հայկոն ասում է, որ այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել մոտ 75 թիմ, իսկ անցյալ տարի դրանց թիվը 50-ն էր: Տարիքային ու սեռային սահմանափում չի եղել:

Թիմերը կմրցեն իրար հետ, իսկ հաղթող երեք թիմերը կստանան մրցանակ` գավաթի տեսքով, դիպլոմներ եւ այլ նվերներ, կլինի նաեւ դրամական պարգեւ:
Խաղերը ընթանում էին հիփ-հոփ երաժշտության ներքո, եղան նաեւ Break dance ոճի պարեր:

«Նպատակը բասկետբոլի պրոպագանդան է: Քանի որ ես երկար տարիներ եմ պարապել այդ սպորտով, ուզում եմ `երիտասարդությունը ավելի հետաքրքրվի: Սրան ավելի քիչ են ուշադրություն դարձնում»,- ասում է ՀՏ Հայկոն:
Միջոցառմանը հիփ-հոփ երգում էր նաեւ Միշոն: Կարծում եմ` հիշում եք, որ եղավ մի ժամանակ, երբ նրա ու Հայկոյի միջեւ կային տարաձայնություններ: Հայկոն ասում է «Զանգեցի, կանչեցի, եկավ: Ժամանակին եղան տարաձայնություններ, բայց մենք միայն իրար հետ չենք աշխտել ու երեւի չենք էլ աշխատի, իսկ մեր հարաբերությունները նորմալ են»:

                                                                                                                           Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031