Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավտոդպրոցի» շնորհիվ դպրոցականները սկսել են ուղղորդել վարորդներին (Տեսանյութ)

Հուլիս 10,2012 14:31

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի ունեցավ Dasaran.am կրթական ծրագրի նախաձեռնած, ԿԳՆ ու ՀՀ ոստիկանության աջակցությամբ իրականացվող «Ավտոդպրոց» նախագծի շնորհանդեսը: Ծրագիրն անցյալ տարի ԿԳՆ-ի եւ Dasaran.am-ի միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի քայլերից մեկն է:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ համագործակցությունը Dasaran.am-ի հետ շարունակական բնույթ է կրելու. «Ավտոդպրոցը» տալիս է ոչ թե գործնական, այլ տեսական գիտելիքներ: Առհասարակ, վարորդներն ու հետիոտները բողոքում են իրարից, սակայն դպրոցական տարիքից ճանապարհային երթեւեկության կանոններին տիրապետելը հետագայում նույնպես կուղղորդի երեխաներին»:

Dasaran.am կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանն ասաց, որ «Ավտոդպրոցը» նպատակ ունի բարձրացնել դպրոցականների, նրանց ծնողների եւ վարորդների իրազեկվածությունը՝ երթեւեկության կանոնների վերաբերյալ. «Առաջին իսկ օրից նպատակադրվել ենք կրթական ոլորտն առավել մատչելի դարձնել՝ առցանց ինֆորմացիա ստանալու հնարավորություն ընձեռելով: «Ավտոդպրոցը»-ի շնորհիվ ճանապարհային երթեւեկության կանոնների վերաբերյալ լիարժեք գիտելիքներ կարող են ստանալ նաեւ բոլոր շահագրգիռ քաղաքացիները»:

Պարոն Ալոյանն  արձանագրեց, որ ծրագիրն ուսումնասիրելուց հետո՝ դպրոցականների մի մասը սկսել է ուղղորդել վարորդներին. «Փորձառու վարորդներ կան, որոնք, սակայն, որոշ կանոնների չեն տիրապետում: Խնդրի շուրջ դպրոցականների իրազեկության բարձրացումը հնարավորություն կտա հետագայում խուսափել խնդիրներից»:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031