Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, որը սիրում է լսել ռոք, հուլիսի 16-ին 71 տարեկանում մահացած աշխարհահռչակ «Deep Purple» խմբի հիմնադիր, կոմպոզիտոր Ջոն Լորդի մահը փորձում է «կոմպենսացնել» «Deep Purple»-ի երաժշտության միջոցով:
Ըստ նրա՝ «Deep Purple» խումբը եւ մասնավորապես Ջոն Լորդը այն երաժիշտներից էին, որոնց երգերը լսելով է մեծացել մեր սերունդը: Կարող եմ ասել, որ եղել են տարիներ, հատկապես՝ 16-17 տարեկան հասակում, երբ մենք ապրում էինք այդ երաժշտությամբ, այդ ռիթմերով. մեր կյանքն էր այդպիսին: Եվ քանի որ լավ երաժիշտն ու իսկական երաժշտությունը երբեք չեն մահանում, այդ դժբախտությունը կհաղթահարենք «Deep Purple» -ին լսելով»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: