Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը կսատարի Վարդան Ղուկասյանին

Հուլիս 26,2012 17:53

«Եթե ուսումնասիրեք մեր անցած ուղին, տեղական ինքնակառավարման վերջին մի քանի ընտրություններում, մենք պաշտպանել ենք Վարդան Ղուկասյանի թեկնածությանը»,-Aravot..am-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ վարչության անդամ Հովհաննես Մարգարյանը՝ պատասխանելով հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են խոսակցությունները, որ քաղաքապետի ընտրություններում ՕԵԿ-ում ներքին պայմանավորվածություն-հանձնարարական կա Վարդան Ղուկասյանին սատարելու:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի կողմից հովանավորվող ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանը նախկինում ՕԵԿ անդամ էր ,եւ երբ մի շարք գործարարներ ժամանակին լքեցին ՕԵԿ-ը՝ այդ կուսակցության ընդդիմադիր դաշտ անցնելուց հետո, իբրեւ կուսակցությանը հավատարմության նշան, մի առիթով Բալասանյանը հայտարարել էր, որ իր ճակատին գրված է ՕԵԿ: Սակայն, կյանքը ցույց տվեց, որ Սամվել Բալասանյանը լայնաճակատ մարդ է:

«Ավելին, մենք, մեր Գյումրու թիմով միշտ սերտ համագործակցել ենք քաղաքապետի հետ եւ տարբեր ոլորտներում բազմաթիվ խնդիրներ ենք լուծել այդ համագործակցության շնորհիվ: Ես վստահ եմ, որ պատգամավոր- տեղական ինքնակառավարման մարմին սերտ համագործակցություն պետք է լինի, որի արդյունքում շահում են բնակիչները: Այնպես որ, ուրիշ բանի հետ մի կապեք: Այո, եթե Վարդան Ղուկասյանն առաջադրի իր թեկնածությունը, ՕԵԿ-ի Գյումրու թիմը հերթական անգամ կպաշտպանի նրա թեկնածությունը: Սա համապետական ընտրություն չէ: ՏԻՄ ընտրություն է եւ մեր տարածքային կազմակերպությունը ազատ է՝ քննարկել ու ինքնուրույն որոշում կայացնել»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:

Հետաքրքրվեցինք՝ այս պարագայում, արդյոք, ՕԵԿ-ի համար որոշիչ չէ՞ այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը կոալիցիա են կազմել, իսկ ՀՀԿ-ն, փաստորեն, մերժում է Վարդան Ղուկասյանին: Հովհաննես  Մարգարյանը չցանկացավ այդ «ներկուսակցական խնդրի» մեջ մտնել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Այլ մանրամասները՝ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031