Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայից եկողների մոտ 2-3 տոկոսն է Հայաստանում մնալու ցանկություն հայտնում

Օգոստոս 01,2012 10:53

Այս օրերին սփյուռքի նախարարություն տարբեր խնդիրներով այցելել են 120-ից ավելի սիրիահայեր։ Նրանցից 12-ը կացարան ստանալու ցանկություն են հայտնել եւ ուղարկվել են միգրացիոն ծառայություն։ Ըստ սիրիահայերի հարցերով զբաղվող խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի՝ այս օրերին Սիրիայից Հայաստան եկող մեր հայրենակիցները երեք խմբի են բաժանվում։ Մի խմբում նրանք են, ովքեր գալիս են հայրենիքում հանգստանալու։ Այս տարի սրանք սովորականից շատ են։ Մյուս մասը ժամանում է երկքաղաքացիություն ստանալու նպատակով։ Միայն 2012-ին սփյուռքի նախարարությունը երկքաղաքացիության շուրջ 3 հազար հայտ է ընդունել։ Երրորդ խումբը սիրիական կոնֆլիկտի պատճառով ներգաղթողներն են։ Նրանց մեծ մասը վերադառնալու մտադրություն ունի եւ գալիս է այստեղ սպասելու, մինչեւ իրավիճակը կայունանա։ Սիրիայից եկողների մոտ 2-3 տոկոսն է Հայաստանում մնալու ցանկություն հայտնում։ Առաջիկայում սփյուռքի նախարարությունը պատրաստվում է Սիրիայից հայ երեխաների բերել հայրենիք եւ կազմակերպել նրանց հանգիստը։

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031