Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ երաժիշտները ելույթ կունենան Ալանդյան կղզիներում

Օգոստոս 01,2012 21:19
Ադրբեջանի, Հայաստանի եւ Ալանդյան կղզիների երաժիշտները օգոստոսի 10-ին ելույթ կունենան Մարիեհամնի հրապարակի բեմում:
13 երիտասարդ երաժիշտներ Հայաստանից, Ադրբեջանից եւ Ալանդյան կղզիներից օգոստոսի 6-ին` Հիրոսիմայի զոհերի հիշատակի միջազգային օրը, կհանդիպեն Ալանդյան կղզիներում` մեկ շաբաթ  միասին նվագելու եւ երաժշտական փորձը փոխանակելու նպատակով:
Երաժիշտները միասին մասնակցելու են դասընթացների, քննարկումների, կատարելու են երաժշտական վարժություններ եւ զբաղվելու են փորձարարությամբ: Հանդիպումների եւ համագործակցության շնորհիվ`օգոստոսի 10-ին Մարիեհամնի հրապարակի բեմում կկայանա երաժիշտների համատեղ համերգը: Այն կսկսվի 18:30, մուտքն ազատ է լինելու:
Մասնակիցների երգացանկն ընդգրկում է  ջազային, ժողովրդական եւ համաշխարհային երաժշտության ուղղությունները: Շատերն իրենց հայրենիքում հայտնի եւ պրոֆեսիոնալ երաժիշտներ են: Նրանց շարքերում կան ինչպես դասական կիթառահարներ եւ դաշնակահարներ, այնպես էլ երգիչներ եւ երաժիշտներ, ովքեր տիրապետում են հարավկովկասյան տարածաշրջանի ազգային երաժշտական գործիքներին, ինչպիսն են թառը, ուդը, սազը:
Ալանդյան կղզիները ներկայացնելու է WhatClub խումբը, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը`հետեւյալ երաժիշտները.
Էմիլ Մամեդով-դաշնամուր
Տիգրան Այվազյան-կիթառ
Կարեն Մկրտչյան-վոկալ
Միքայել Ոսկանյան-թառ, սազ , բուզուկի, ուդ
Անուշ Հարությունյան-ջութակ
Աշոտ Ոսկանյան-կիթառ , կայոն
Ռիչարդ Փալմեր-կիթառ
Ջոքում Ջասլին-կիթառ
Կջելլ Դահլ-բասս
Անդրեաս Նիբերգ-ջութակ
Ասկանդար Ալասգարով-թրյումոր
Փարվիզ Մամեդով- բասս կիթառ
Մալիկ Մանսուրով-թառ, սազ
Շիրադ Ֆաթալիյեւ – բալաբան
Նազիմ  Քարիմով – հնչյունային օպերատոր
Համերգը նախանշում է «Խաղաղության կղզիներ» փառատոնի մեկնարկը:
«Խաղաղության ձայներ»  նախագիծը  ստեղծվել է Հայաստանում գործող Հանրային լրագրության ակումբի, «Ինտերնյուս» կազմակերպության ադրբեջանական գրասենյակի եւ Ուփսալայի Արտաքին քաղաքականության ասոցիացիայի համագործակցության արդյունքում:
Այն ֆինանսավորվում է Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ»  ծրագրի, Ֆինլանդիայում գործող CIMO (ակտիվության միջազգային կենտրոն) եւ Շվեդիայի մշակութային հիմնադրամի կողմից:
Բացօթյա համերգը կկայանա Ալանդյան կղզիների խաղաղության ինստիտուտի հոբելյանական ծրագրի շրջանակներում, որի առաքելությունը վերջին 20 տարիների ընթացքում խաղաղության տարածումը եւ հաստատումն է:

Նուրադ Հավհաննիսյան` Հայ երաժիշտները ելույթ կունենան Ալանդյան կղզիներում (mynews.am)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031