Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ բլոգերները գնդապետ Խաչատուրովի պաշտպանությա՞մբ են զբաղված

Օգոստոս 08,2012 16:15

«Նրանք ինձ ուզում են ներքաշել  ինչ-որ անիմաստ խաղերի մեջ, ես իրավապաշտպան եմ ու զբաղվում եմ պետական մարմինների հետ մարդկանց հարաբերություններում ծագած խնդիրներով, իսկ իրենք զբաղվւմ են պաշտոնատար մարդկանց  պաշտպանության հարցերով: Մենք տարբեր հարթությունների վրա ենք գտնվում»,- Aravot.am –ի հետ զրույցում ասաց  Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով իրեն ուղղված հայ բլոգերների բաց նամակին:

Հիշեցնենք, որ բլոգերները պարոն Սաքունցից ապացույցներ են պահանջում անանուն սպայի կողմից տրամադրված տեղեկատվության վերաբերյալ՝  մասնավորապես ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին վերաբերող տեղեկություններ տարածելու առումով: «Հայտնի է, որ հունիսին Տավուշի մարզում ադրբեջանական սադրանքներին համարժեք հակահարված տալու շրջանակում անցկացվել են մի շարք փայլուն գործողություններ, որոնք ադրբեջանական բանակում զգալի կորուստների հանգեցրին: Գաղտնիք չէ նաեւ, որ նմանատիպ գործողությունների պլանավորման , մշակման ու իրագործման հետեւում կանգնած է կորպուսի շտաբը՝ ի դեմս իր ղեկավարի, ով կատարում է նշված գործողությունները: Այդ կապակցությամբ,  օրինաչափ հարց է ծագում. ինչպե՞ս կարող էր վերոնշյալ գործողությունն իրագործվել, եթե շտաբի պետը, ձեր պնդմամբ, իր ամբողջ ժամանակն անցկացրել է երեւանյան խաղատներում եւ ոչ մի անգամ չի եղել առաջնագծում… պահանջում ենք հստակ ապացույցներ ձեր պնդումներին»,- գրված էր Սաքունցին ուղղված նամակում: Բլոգերները Սաքունցին 30 օր ժամանակ են տվել ապացույցները ներկայացնելու համար: Իսկ նամակի տակ ստորագրել է 2330 մարդ: Պարոն Սաքունցը նաեւ ասաց, որ .«Ուզում են իմ վրա տեղափոխեն այն հարցերը, որոնք անանուն նամակի մեջ են գրված, անանուն նամակի հեղինակը կոնկրետ խնդիրներ է բարձրացնում, որոնք Պաշտպանության նախարարությունը պետք է ուսումնասիրի, ուսումնասիրեք ու ապացուցեք, որ չի համապատասխանում իրականությանը: Խնդիրը համակարգային նշանակություն ունի, եթե ներքին բողոքարկման մեխանիզմները լինեին արդյունավետ, մարդիկ լինեին պաշտպանված, որ իմանային, որ  նման բողոք բարձրացնելու դեպքում չեն վտանգի իրենց անվտանգությունը, ապա նման մեթոդներ չէին կիրառի »:

Պարոն Սաքունցը նաեւ ասաց, որ Պաշտպանության նախարարությունը իրենցից պահանջել է անանուն նամակների մասին տեղեկություններ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031