Լրահոս
Օրվա լրահոսը

«Օձի պորտ»-ի բուժիչ ջուրը

Օգոստոս 08,2012 17:26

Լոռու մարզի Օձուն գյուղից ոչ շատ հեռու գտնվում է հայտնի «Օձի պորտը»:

Ասում են` «Օձի պորտ»-ից հոսող ջուրը բուժիչ է: Ուխտավորները կտրում-անցնում են Օձուն բարձացող շրջադարձերով հարուստ ճանապարհը` խմելու և իրենց հետ վերցնելու այդ ջուրը:

Այս վայրի հետ կապված լեգենդներ են հյուսվել:

Ըստ լեգենդի` մի կին հանդիպում է վիշապ օձերի և օգնություն է կանչում: Հովհաննես Օձնեցին ուղարկում է իր աշակերտներին: Յոթ աշակերտ գնում ու չեն վերադառնում: Օձնեցին ինքն է գնում: Նա աստվածաշնորհ մարդ է լինում, գավազանով հարվածում է օձին ու ասում. «Թող քո պորտից բուժիչ ջուր դուրս գա, իսկ ինքդ քար դարձիր»:

«Օձի պորտ» այցելող ուխտավորները հստակ մատնանշում են օձի պատկերը` ցույց տալով ժայռի մեջտեղի հատվածում երկայնքով «սլացող» մուգ գույնի քարը:

Այդ քարի ուղիղ մեջտեղից` «Օձի պորտից», ջուր է հոսում:

Նկարներում Գյումրիի քաղաքացիներն են, ուխտավորներ, որոնք եկել և ջուր են խմում «Օձի պորտից»` հավատով, որ բոլոր հիվանդությունները կբժշկվեն:

 

Արփինե Արզումանյան` (mynews.am)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031