Լրահոս
Օրվա լրահոսը

Թեյուբ Միրգասիմով. «Խաղաղության կարելի է հասնել փոքր, սակայն գործնական քայլերով»

Օգոստոս 11,2012 21:13

2008 թվականից Ադրբեջանում գործում է «Համայնքների տարածաշրջանային զարգացման եւ համագործակցության կենտրոն» ՀԿ-ն, որը մասնաճյուղեր` ռեսուրս կենտրոններ ունի  Ադրբեջանի բազմաթիվ, այդ թվում` Հայաստանին սահմանակից  շրջաններում: Այդ կազմակերպության նախագահ Թեյուբ Միրգասիմովը հայտնեց, որ իր ծնողները մինչեւ  1948 թվականը բնակվել են Երեւանում:  Միրգասիմովը  Aravot.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասաց, որ հայ-ադրբեջանական հակամարտության  հաղթահարմանն ուղղված միջոցառումները խաղաղության հասնելու փոքր, սակայն գործնական քայլեր են: Նրա խոսքերով` շատ կարեւոր է, որ այդ  հանդիպումները կազմակերպվում են ոչ  թե  Եվրոպայում ինչ-որ  տեղ, այլ` Վրաստանում, որ դրանց մասնակցում են  համայնքների   հարյուրավոր բնակիչներ: Թ. Միրգասիմովի համոզմամբ` Թեքալիի գործընթացի առավելություններից  է,  որ  հայ-ադրբեջանական հանդիպումներին մասնակցում են  Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանամերձ տարածքների բնակիչներ,ովքեր ապրելով հակամարտության գոտում, ավելի լավ գիտեն խաղաղության գինը:

 Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031