Լրահոս
Օրվա լրահոսը

FAF-ի երթը Հայաստան-Բելառուս խաղից առաջ (Ֆոտոշարք)

Օգոստոս 15,2012 21:32


Հայաստան-Բելառուս պաշտոնական ընկերական խաղը կկայանա այսօր`  հիմա է, Հանրապետական մարզադաշտում: Այն Հայաստանի հավաքականի վերջին ստուգատեսն է Բրազիլիայի 2014 թվականի խաղերից առաջ:
Ինչպես Հայաստանի պաշտոնական խաղերից առաջ, այս անգամ եւս, Առաջին ճակատը (FAF) կազմակերպել էր երկրպագուների երթ` դեպի մարզադաշտ: FAF-ի խորհրդի անդամ Էդգար Պետրոսյանն ասում է, որ նման միջոցառման նպատակը ֆուտբոլի նկատմամբ մարդկանց մեջ  հետաքրքրություն մտցնելն ու ոգեւորելն է: Իր խոսքով, այս հանդիպումը շատ կարեւոր է մեզ համար. «Բելառուսն իր պոտենցիալով շատ նման է մեր ապագա մրցակցին` Իտալիայի հավաքականին: Այս հանդիպումից ակնկալում եմ մեր հավաքականի հաղթանակը` 2-0 հաշվով»:

Արամ Արարատյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031