Լրահոս
Օրվա լրահոսը

Երևան-Գյումրի ավտոճանապարհին ամբողջովին այրվել է ԱԺ պատգամավորի ավտոմեքենան

Օգոստոս 26,2012 22:00 Share

Այսօր` օգոստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20.30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի հատվածում հրդեհ է բռնկվել «Պեժո» մակնիշի ավտոմեքենայում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի արդյունքում ավտոմեքենան ամբողջովին այրվել է:

Վարորդը կարողացել է ժամանակին դուրս գալ ավտոմեքենայից:

Բարեբախտաբար, այս պահի տվյալներով, զոհեր և վիրավորներ չկան:

Դեպքի վայրում հավաքվածները Գագիկ Շամշյանին պատմել են, որ ավտոմեքենայի համարանիշները եղել են 097 ՕՕ 01:

Գ.Շամշյանը հայտնում է, որ նշված համարանիշները գրանցված են Ազգային ժողովի հաշվեկշռում, իսկ ավտոմեքենան սպասարկում ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին:

Ավտոմեքենան վարել է Գոռ Նավասարդյանը:

https://shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել