Լրահոս
Օրվա լրահոսը

20-ամյա երիտասարդը կախվել է

Օգոստոս 27,2012 12:03

Օգոստոսի  լույս 26-ի գիշերը իրենց տան տանիքում կախվելու միջոցով ինքնասպանություն է  գործել Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի  Գանձաքար գյուղի 20-ամյա բնակիչ Ս. Ի.-ն: Երիտասարդն  այս տարվա գարնանն էր  ավարտել ժամկետային զինծառայությունը: Գանձաքարի գյուղապետ Շահեն Շահինյանն ասաց, որ Ս.-ն շփվող, կենսախինդ երիտասարդ էր, հարկ եղած դեպքում օգնում էր համագյուղացիներին, նա զբաղվում էր անտառից վառելափայտի պատրաստմամբ:

Նրանց ընտանիքը սոցիալապես անապահով չէ, երիտասարդի ծնողներն աշխատում են:

20-ամյա երիտասարդի ինքնասպանության պատճառը համագյուղացիների համար հանելուկ է: Դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031