Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Դատավորը՝ քրեական օլիգարխների կեղտոտ քամակը լվացող դայակ» (Տեսանյութ)

Օգոստոս 29,2012 15:10

«Հրապարակայնորեն հայտարարում եմ՝ Հայաստանի դատարանում այսպես կոչված դատավորը հանդիսանում է քրեական օլիգարխների կեղտոտ քամակը լվացող դայակ: Թող որոշեն, թե  ում է վերաբերում դա: Իրենք հանդիսանում են դրանց սպասարկող, նրանց կեղտը մաքրողները: Իրենք ակնհայտորեն կատարում են հանցագործություն՝ ՀՀ Սահմանադրության, արդարադատության նկատմամբ՝ հերթական անգամ»,-  այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը՝ Կենտրոն եւ Նորք -Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի՝ քիչ առաջ հրապարակված վճռի առնչությամբ:

Նրա խոսքերով՝ «Իմ նպատակն է ֆիքսել, որ սնանկ է Հայաստանի դատարանը՝ իր  դատավորներով, բոլորը հանցագործներ են նման վճիռ կայացնողների հետ համաձայն կողմերը»:

Aravot.am-ի հարցին՝ պատրաստվո՞ւմ եք վճիռը բողոքարկել՝ Արթուր Սաքունցը պատասխանեց. «Բնականաբար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031