Լրահոս
Օրվա լրահոսը

Ռամիլ Սաֆարով. «Սա արդարության հաղթանակն է»

Օգոստոս 31,2012 17:18

«Սա արդարության հաղթանակն է։ Ինձ համար սա որոշ չափով անակնկալ էր», –  APA լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր Բաքվում հայտարարել է Ռամիլ Սաֆարովը։

Նա իր ուրախությունն է արտահայտել ազատ արձակվելու կապակցությամբ, շնորհակալություն հայտնել «բոլորին` Ադրբեջանի նախագահի գլխավորությամբ», եւ խոստացել ավելի ուշ մանրամասնորեն պատասխանել լրատվամիջոցների հարցերին։

Բուդապեշտում 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան։ Այսօր հայրենիք ժամանելուն պես նա ներման է արժանացել երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031