Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում հավաք չի անցկացվել

Սեպտեմբեր 07,2012 21:19

Այսօր Կապանի մշակույթի կենտրոնի հարակից հրապարակում նախատեսված հավաքն այդպես էլ չկայացավ:  Ինչպես տեղեկացրել էինք, քաղաքում հավաքի անցկացման գրությունը ուշ ներկայացնելու պատճառով մերժվել էր քաղաքապետարանի կողմից:

Ըստ ՀՀ հավաքների ազատության մասին օրենքի հոդված 12-ի` պետք էր ոչ ուշ, քան 7 օր առաջ իրազեկել հավաքի անցկացման մասին, այնինչ կազմակերպիչներն ընդամենը 2 օր առաջ էին  ներկայացրել գրությունը: Բայց եւ այնպես օրենքը չէր արգելում 99 հոգով տարբեր ժամերի տարբեր վայրերում ինքնաբուխ հավաք կազմակերպել: Հիշեցնենք, որ Կապանում նախատեսվում էր հավաք  անցկացնել  ի դժգոհություն քաղաքական դաշտում տեղի ունեցած վերջին զարգացումների պատճառով մարզկենտրոնում ստեղծված անառողջ մթնոլորտի, որի պատճառով կապանցին զրկվել է ընտրելու իրավունքից: Այդ իսկ պատճառով, Կապանում շարունակում են իրազեկել ընտրողներին, որ  անպայման մասնակցեն ընտրություններին ու դեմ քվեարկեն` անվավեր անելով ՏԻՄ ընտրությունները:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930