Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահն հո գյումրեցի չէ՞, որ կարողանա տեր կանգնել գյումրեցու օջախի ձայնին»

Սեպտեմբեր 07,2012 23:01

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետի ամենաերիտասարդ թեկնածու Անդրանիկ Ավետիսյանից հետաքրքրվեց, թե նախագահ Սերժ Սարգսյանի`օրեր առաջ Գյումրիում  հօգուտ Սամվել Բալասանյանի հնչեցրած ելույթը չի՞ ընկճել արդյոք իրեն` որպես թիկունք չունեցող թեկնածուի: «Ճիշտն ասած, ես ժամանակ չեմ ունեցել լսելու նախագահի ելույթը, բայց կարծում եմ, որ ինչպես ցանկացած քաղաքացի, այնպես էլ երկրի նախագահն իրավունք ունի իր կարծիքն հայտնելու,  նախագահը հո գյումրեցի չէ՞, գյումրեցին է իր օջախի ու իր օջախի ձայնի տերը, ու ոչ ոք չի կարող ասել` դու մի լինի քո օջախի տերը», -ասաց թեկնածուն:

Ըստ նրա, քարոզարշավը Գյումրիում թեև անցավ բավականին հանգիստ, սակայն նրա կարծիքով,  թեկնածուները խախտեցին ի սկզբանե ձեռք բերած այն պայմանավորվածությունը, որ քաղաքակրթություն շրջանակներում են քարոզարշավն անցկացնելու` առանց միմյանց քննադատելու: Անդրանիկ Ավետիսյանը,  ով այս ընթացքում  հրաժարվել էր ցուցապաստառներից ու հեռուստատեսային  ելույթներից, այն կարծիքին է, որ այսօր ընտրազանգվածին շռյալ խոստումներով ու ճոխ ցուցապաստառներով խաբել հնարավոր չէ: «Ես իմ խառնվածքին հարիր քարոզարշավ տարա, խոստումներ չտվեցի ու  կարծում եմ, որ ցանկացած թեկնածուի հիմնաքարը ազնվությունը պետք է լինի: Այսօր 71 ավագանու ու 4 քաղաքապետի թեկնածու ունենք ու  նրանց` հեռուսատեսությամբ պատվիրած ռոլիկները ճիշտ հակառակ ազդեցությունն են գործել քաղաքացիների վրա: Ես ուզեցի տարբերվել, դրա համար էլ ցուցապաստառ  որևէ տեղ չփակցրեցի»: Ի դեպ, Անդրանիկ Ավետիսյանի կարծիքով, Գյումրու հիմնախնդիրները թվարկելուց զատ , թեկնածուներից դեռ  ոչ մեկը Գյումրու զարգացման ծրագիր չի ներկայացրել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930