Լրահոս
Օրվա լրահոսը

Խորովածի փառատոնին ԱՄՆ դեսպանի համար սեղանը անգլերեն լեզվով օրհնվեց (տեսանյութ)

Սեպտեմբեր 08,2012 22:21

«Ամենալավ համը» մրցույթի հաղթողը

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը հավանեց հայկական խորովածը

Ախթալայի քաղաքապետի ընտրություններին նախօրեին` այսօր, Ախթալայի եկեղեցու բակում տեղի ունեցավ խորովածի ավանդական ամենամյա 4-րդ փառատոնը, որին մասնակցում էին 18  ռեստորաններ, սննդի օբյեկտներ եւ 5 անհատ:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի փառատոնի խորովածը վճարովի էր. մեկ «շիշը» սկսվում էր 2500 դրամից: Խորովածի վճարովի լինելը ամենեւին չնվազեցրեց մարդկանց ակտիվ մասնակցությունը, ընդհակառակը, միջոցառումն ավելի կազմակերպված ու կոկիկ ընթացավ`առանց միջադեպերի եւ ուրախ մթնոլորտում:

Խորովածի փառատոնն իրեն կատարմամբ «ծաղկեցրին» ազգագրական համույթներ, Լեյլա Սարիբեկյանը, Դավիթ Ամալյանն ու  «The Beautified project» ռոք խումբը: Փառատոնի կազմակեպիչներն ամեն ինչ արել էին, որպեսզի միջոցառումը չվերածվեր ընդամենը «սնվելու փառատոնի». երեխաների համար կազմակերպել էին ժամանցային խաղեր:

Խորովածի փառատոնին ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը,  գյուղնախարար Սերգո Կարապետյանը, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը:

Դեսպանին հյուրասիրությունից առաջ Հաղպատի հոգեւոր առաջնորդ  Հայր Ասպետ Բալյանը անգլերեն լեզվով օրհնեց սեղանը, որից հետո Ջոն Հեֆերնը մեծ ախորժակով համտեսեց հայկական խորովածն ու իր հիացմունքն արտահայտեց:

Փառատոնի կազմակերպիչներն էին Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը, էկոնոմիկայի նախարարությունը, Ախթալայի քաղաքապետարանը եւ Լոռի մարզպետարանը:

Փառատոն-մրցույթի 23 մասնակիցներից 3-րդ անգամ բացարձակ չեմպիոն դարձավ «Արվասար» ռեստորանը:

Միջոցառման ամբողջ ընթացքին հետեւում էին մի խումբ տեղացի ոստիկաններ, որոնք շատ բարեհամբույր էին հյուրերի հետ եւ հետեւում էին, որպեսզի հյուրերն իրենց կյանքը չվտանգեին` տարածքի պատմամշակութային վտանգավոր գոտիներ չմագլցեին:

Ի դեպ, այսօր Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրն է եւ Ախթալայի եկեղեցում, որը կրում է Աստվածածնի անունը առավոտյան, նախքան փառատոնի մեկնարկը, պատարագ մատուցվեց:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930