Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունն անընդհատ երեխայի լավագույն շահի մասին է խոսում, բայց ունենք գործ, որի քննությունը տեղից շարժվեց միայն հանրային աղմուկից հետո՝ ուշացած. Զարուհի Հովհաննիսյան

Մայիս 08,2026 13:54 Share

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեխաների սեռական շահագործման դեպքերը ինձ վրա ամենածանր ազդեցությունն են ունենում։

Վեդու դեպքն ինձ տարավ տարիներ հետ, 2010 թվականի աղմկահարույց պատմությունը՝ երբ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցի ուսուցիչը տարիներ շարունակ անչափահաս երեխաների նկատմամբ իրականացվում էր սեռական բռնություններ և անառակաբարո գործողություններ։

Այն ժամանակ ևս քննիչները շեշտում էին, որ երեխաներից մեկը մտավոր զարգացման խնդիրներ ունի, ցուցմունքները հակասական են, մյուսները հրաժարվում են խոսել։ Ավելի ուշ պարզվեց՝ երեխաները պարզապես վախեցված էին։

2011 թվականին Վարչապետի խորհրդական, «Մեթալ փրինս» ընկերության սեփականատեր, Ախթալայում հայտնի բարերար Սերոբ Տեր-Պողոսյանի դեպքը, երբ անչափահաս, խոցելի ընտանիքների երեխաներին սեռական շահագործման էր ենթարկում։

Հիշում եմ այդ խոցեի ընտանիքներին, հայրերը չկային, մայրերն էին որպես վկա դատարան կանչվել։ Նրանք չէին հավատում, որ իրենց երեխաներին պղծել է մեկը, որին իրենք նայել են որպես օգնող ձեռք։ Ընտանիքի հայրերից շատերն արտագնա աշխատանքի էին մեկնել երկրից, ֆիզիկապես չկային, ընտանիքի կողքին չէին։

Մայրերից մեկն ասում էր․

«Սերոբ Տեր-Պողոսյանն ուղղակի գումարով օգնել է չքավոր երեխաներին, ձեռք է մեկնել սոցիալապես անապահով մարդկանց: Երբ մարդիկ հացի փշրանք էին ման գալիս, նա խղճի խայթով օգնել է՝ գումար տվել ու ասել՝ տա՛ր տուն, թող մայրդ մի պարկ ալյուր առնի, որ սոված չմնաք․․․»։

Ինչո՞ւ պետք է պետությունը կանգնած չլինի այս ընտանիքների կողքին, այլ ինչ-որ կասկածելի մարդկանց բարերարի անվան տակ հովանավորի, նրանք էլ, իրենց հերթին օգտվեն երեխաների խոցելիությունից։ Մյուս կողմից էլ՝ վկայակոչելով երեխաների խնդիրները չկատարի պատշաճ քննություն։

Այսօր մենք նույն կետում ենք, տարիներ անց, երբ բազմաթիվ ակտիվիստների և ՀԿ-ների ջանքերով բարելավվեց օրենսդրությունը, վավերացվեցին կոնվենցիաներ, այժմ պետությունն անընդհատ երեխայի լավագույն շահի մասին է խոսում, բայց արդյունքում փետրվարից-մայիս ունենք գործ, որի քննությունը տեղից շարժվեց միայն հանրային աղմուկից հետո՝ ուշացած։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031