Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը վստահեցնում է` ընտրատեղամասերում կուտակումներ չկան

Սեպտեմբեր 09,2012 15:46

«Գյումրիում ընտրությունները բնականոն ու նորմալ հունով են ընթանում »,-  Aravot.am-ին վստահեցրեց 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը:

Կուտակումների վերաբերյալ ահազանգերի մասին պարոն Բաղրամյանն ասաց, որ նման զանգվածային  խնդիր չկա , միայն, հնարավոր է,  որ օրվա որոշ ժամերին փոքր կուտակումներ լինեն` պայմանավորված  նրանով, որ  ընտրողները միանգամից են գալիս:

Ինչ վերաբերում է Asparez.am-ի տարածած տեղեկություններին, թե   «34-19 ընտրատեղամասում (թիվ 8 մանկապարտեզ) ժամը 12.30-ին առաջացել են կուտակումներ, մոտ 18 մարդ միանգամից մուտք է գործել տեղամաս:  Վստահված անձանց բողոքից հետո հանձնաժողովի նախագահը ոստիկանի օգնությամբ  դուրս է հրավիրել 2-3 հոգու, որպեսզի պահպանվի տեղամասում թույլատրելի ընտրողների թիվը: Վստահված անձինք նաեւ դժգոհում են ոստիկանների վատ աշխատանքից», պարոն Բաղրամյանն ասաց . «Նման ահազանգ չի ստացվել, եթե նման խնդիրներ լինեին, տեղամասերի նախագահներն ինձ  տեղյակ կպահեին: Ամեն ինչ կարող են ասել, ունենք 79 տեղամաս, եւ այս պահին այդ ինֆորմացիային հնարավոր չէ տիրապետել: Ընտրություններն անցնում են նորմալ, բնականոն հունով,  «Ասպարեզը»  փոխանակ իր ընտրություններով զբաղվի, ավելի շատ զբաղվում է չգիտեմ ինչով»:

Ընտրակաշառք բաժանելու մասին  խոսակցությունների մասով էլ կրկին ասաց, որ նման  ինֆորմացիա չեն ստացել: Նա հերքեց նաեւ Գյումրու ընտրատեղամասերում առաջին 5 ժամերին միանգամից  200-400-ական հոգու քվեարկության մասին լուրը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930