Ստամբուլում շախմատի համաշխարհային օլիմպիադայի օրերին կայացած ՖԻԴԵ-ի համաժողովում որոշվել է ոչ միայն 2015 թվականի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացնել Բաքվում, այլեւ Ադրբեջանի մայրաքաղաքին տալ 2016 թվականի համաշխարհային օլիմպիադայի կազմակերպման իրավունքը: Միջազգային ֆեդերացիան շախմատային աշխարհի այդ երկու խոշորագույն իրադարձություններին հայ շախմատիստների մասնակցության նպատակով մտադիր է աշխատանքային խումբ ստեղծել, որում ընդգրկվելու են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: