Ֆրանսուհին ամուսնացել է երեք տարի առաջ մահացած մի երիտասարդի հետ. 22-ամյա աղջիկը նամակ է գրել կառավարությանը՝ խնդրելով թույլատրել ամուսնությունը: Իշխանություններն ընդառաջել են աղջկան, քանի որ նա կարողացել է ապացուցել, որ տղայի մահից առաջ նրանք պատրաստվում էին ամուսնանալ:
Երիտասարդներն առաջին անգամ հանդիպել են 2007-ին, իսկ երկու տարի անց նրանց մոտ զավակ է ծնվել: Երիտասարդ հայրը մահացել է 2009-ին՝ ավտովթարից:
Ստանալով թույլտվությունը՝ ֆրանսուհին իսկական ամուսնության արարողություն է կազմակերպել՝ հարազատների ու ընկերների մասնակցությամբ: Ֆրանսիացի իրավաբանները հայտնել են, որ եթե կինը ցանկանա երկրորդ անգամ ամուսնանալ, ստիպված է լինելու ապահարզան ստանալ մահացած ամուսնուց՝ հավելելով, որ դա, սակայն, ձևական գործընթաց կլինի, քանի որ որևէ մեկը չի կարող վիճարկել կնոջ՝ ապահարզանի դիմումը:

Ձեռքի ժամացույցների գովազդներում ժամացույցները հիմնականում ցույց են տալիս 10.10, քանի որ այդ ժամանակ ժամացույցի բրենդը ընդգծվում է ժպիտի տեսքով:

1893 թ.-ի այս օրը`սեպտեմբերի 19-ին, Նոր Զելանդիայում առաջին անգամ կանայք ընտրելու իրավունք ստացան:
Անդրանիկ Ջալալյան





















































